Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

02 ապր 2019 17:17

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց», հնչեց անտեղի ժամանակ,դա դիրքորոշում է, որը կկործանի խաղաղ բանակցային գործընթացը. Eurasianet

Eurasianet կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Սյունակագիր Ջոշուա Կուչերան գրում է, որ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցություններից հետո, կողմերի միջև «բանավոր պատերազմ» է սկսվել:

Հեղինակը հիշեցնում է մարտի վերջին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նյույորքյան ելույթը, որի շրջանակում նա հայտարարել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևակերպումն այլևս չի լինի և որ հայկական կողմն այն կվերաձևակերպի հետևյալ կերպ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:

«Թեև ասվածներից որևէ մեկն իրականում նորություն չէ, սակայն դրանք հնչեցին շատ անտեղի ժամանակ, քանի որ Տոնոյանի ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վիեննայում հանդիպում էր անցկացնում Իլհամ Ալիևի հետ: Նշվում էր, որ հանդիպումն անցնում է «դրական և կառուցողական մթնոլորտում», որը, սակայն, արագ մթագնեց Ադրբեջանի՝ Տոնոյանի ռազմաշունչ հռետորաբանությանն ուղղված բարկացկոտ պատասխանը»,-գրում է հեղինակը:

Նա մասնավորապես մեջբերում է ադրբեջանական կողմի պատասխանի այն մասը, համաձայն որի՝  «Ադրբեջանն ունի աշխարհում հզորագույն բանակներից մեկն ու կարող է կարճ ժամանակում «ազատագրել» տարածքները»:

Կուչերան ընդգծում է, որ «Տոնոյանի հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը, որպես կանոն, կիրառում էր Ադրբեջանը, քանի որ հայերը վայելում են իրենց շահերից բխող ստատուս քվոն»:

«Ինչ վերաբերում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» գաղափարի մերժմանը, ապա այդպիսի հայտարարություններով է հանդես եկել նաև անձամբ Փաշինյանը, և դա կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել: Եթե այն դիտարկենք հռետորաբանության տեսանկյունից, ապա դա ընկալվում է որպես հրաժարում տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց. դա դիրքորոշում է, որը կկործանի խաղաղ բանակցային գործընթացը: Մինչդեռ հայտարարության ավելի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ դա տարածքների վերադարձի դիմաց զուտ «խաղաղությունից» բացի այլ բան ստանալու պահանջ է»,-գրում է հեղինակը:

Կուչերան հավելում է, որ ընթացիկ բանակցային գործընթացը զարգանում է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» գաղափարի շուրջ, ինչը ենթադրում է «տարածքների վերադարձ նրա դիմաց, որ Հայաստանը որոշակի պաշտոնական իշխանություն ստանա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Տոնոյանը չեն բացառել այդ ձևակերպումը, որի ուղղությամբ էլ բանակցային գործընթացում ներգրավված օտարերկրյա դիվանագետները կենտրոնացած են»,-եզրափակում է հեղինակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր