Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 ապր 2019 12:29

Այսօր այս տարածքում պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք.ուզում եք մուռ հանել՝ ստեղծեք հզոր, ուժեղ պետություն

Այսօր այս տարածքում պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք.ուզում եք մուռ հանել՝ ստեղծեք հզոր, ուժեղ պետությունԻնձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
«Օրվա խորհուրդը ավելի լավ, քան Պերճ Զեյթունցյանը, չի ասել՝ ուզում եք մուռ հանել, ապա էստեղ ստեղծեք հզոր, ուժեղ, կայուն պետություն: Մեզնից յուրաքանչյուրի անելիքը դա է:

Ինքս Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց սերունդ եմ: Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի, որ իմ պապի հայրը, որ փրկվել է Ցեղասպանությունից, հաշվեցի մեր գերդաստանը, իր սերունդները, դրանք մոտավորապես 140 հոգի են: Այսինքն մեր ամենամեծ կորուստը, որ եղել է, այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք, աշխարհի հզորների հետ հավասարը հավասարի քայլող: Պետք է ապրել, արարել եւ նաեւ պետք է ուժ գտնել»,-ասաց ՍԴ նախագահը:
Հարցին, թե արդյոք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում չկան բացթողումներ, Թովմասյանը պատասխանեց, որ այդ գործընթացում բացթողումներ չկան. «Այն, ինչ արվել է երկրորդ, երրորդ հանրապետության օրոք, բոլոր քայլերը ճիշտ են եղել: Խնդիր ը եղել է այլ երկրների ճանաչման միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա: Գրեթե բոլորը ճանաչել են, մեծերը ճանաչել են: Միջազգային ամենախոշոր կազմակերպությունները ճանաչել են:
Միգուցե այլ բան պետք է անել, թուրքական հասարակությանը այս ամբողջը հասու դարձնել, որ առերեսվեն իրենց պատմությանը: Մի կողմից հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտնելու եւ ներելու, մյուս կողմից թուրք ժողովուրդը ուժ գտնելու ապաշխարհելու, հասկանալու իր թույլ տված սխալները»:
Իսկ արդյոք գործող իշխանությունները բավարար քայլեր ձեռնարկում են այդ ուղղությամբ, հարցին էլ արձագանքեց. «Ցանկացած իշխանություն քայլեր ձեռնարկում է: Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն, չկա ընդդիմություն: Դիվանագիտության մեծ մասը տեսանելի չի, դուք տեսնում եք արված աշխատանքի 10 տոկոսը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր