Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

22 հուն 2019 13:03

Տնտեսության արյունատար անոթները բացվել են.Հայաստանում փող է պտտվում

ԿԲ-ից տեղեկացա, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են, և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ  դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա: Այստեղ կարևորը դրամը չէ, աշխատանքն է, ստեղծագործությունն է, ինքներս մեզ հավատալն է, մեր երկրին, ապագային, տաղանդին հավատալը»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդավոր է: «Երկրագնդում չկա մարդ, որ տաղանդ չունենա, Հայաստանում չկա ոչ  տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց օգնելն է, քաջալերելն է, որ հավատան իրենց տաղանդին, այն պահից, հենց հավատացին իրենց տաղանդին, նրանց այլևս ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ նման ֆորում անցկացնելու նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի զարգացման գործում։
«Համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որը Հայաստանը տնտեսապես ու քաղաքականապես պետք է բարձրացնի նոր մակարդակի։ Անհատական ջանք ասելով նկատի ունենք, օրինակ՝ «Ապագա Ռեզորտի» հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշեց, որ Ռուսաստանից պետք է գա Հայաստան և Ենոքավանի  լքված գոմերի տարածքում ստեղծի մի իրականություն, որը կփոխի Ենոքավանի ու բնակիչների կյանքը»,- իր խոսքում նշեց վարչապետը և թվարկեց նաև այլ վայրեր, որոնք ստեղծվել են Տավուշի մարզում։
Նա առանձնացրեց «Քարահունջ» գինետունը և ընդգծեց, որ սիրում է այնտեղ լինել, քանի որ մուտքից ներս մտնելուց հետո, մարդը հայտնվում է այլ աշխարհում։
«Այս մարդիկ այդ ամենը ստեղծել են ոչ կատարյալ պայմաններում, նրանք այդ ամենը չեն արել, որովհետև դա հեշտ էր և ջանք չէր պահանջում, դա արվել է դժվարություններ ու բարդություններ հաղթահարելով։
Կարծում եմ՝  Հայաստանում մենք այդ մշակույթը բերենք և անուններով ու հասցեներով խոսենք մադկանց մասին՝ հին տրամաբանությունից դուրս գալով, որ մեկի անունը հնչեցնեն, մյուսը կնեղանա և այլն։ Մենք սկսելու ենք այս պրոցեսը և բոլորի անունները հնչեցնելու ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, կարծիքներ են հնչում, որ բիզնես սկսող անձինք փող են ունեցել կամ բանկերում տոկոսներ են փակում և այլն, այստեղ կա ճշմարտություն, և այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը բազմաթիվ ջանքեր է գործադրել և դեռ գործադրելու է։ Օրինակ՝ խոսք կա բանկային տոկոսադրույքները նվազեցնելու, մենաշնորհները վերացնելու մասին, բացի այդ, 125 հազար մարդու վարկային վատ պատմությունները մաքրել են և այլն։
«Մենք արդեն ունենք «Մեր ժամակաների հերոսը» խորագրով հաղորդաշարը՝ ցույց տալու, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք զրոյից, առանց որևէ աջակցության հասել են կոնկրետ արդյունքների։ Նրանք պարզապես չեն հանձնվել հուսահատությանը, այո՛, նրանք մեր ժամանակների հերոսներն են, օրինակ՝ Տավուշի մարզի Սարիգյուղի բնակիչ Դավիթ Եգանյանը, ով կարողացել է սովորական հացի փուռ կառուցել՝ տեսնելով, որ Սարիգուղում, որը մայուղու վրա է, տնական հաց առաջարկող չկա անցորդներին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը արձանագրեց, որ այս մարդիկ հաղթահարել են հուսահատությանը, այն «քուչային», որտեղ, տրամաբանության համաձայն, պետք է 30 տարի «պպզեին» և սպասեին, թե ով կգա և կառաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում։
Նա նաև բերեց մի շարք օրինակներ, երբ քաղաքում ապրող որոշ մարդիկ տեղափոխվել են գյուղ և սկսել բիզնես հիմնել՝ դուրս գալով այն տրամաբանությունից, որ միայն գյուղից քաղաք գալով կարող են հաջողության հասնել։
Այս հարցում վարչապետը կատակեց.
«Ես էլ եմ այդ օրինակներից, վատ օրինակներից պետք չէ ինձ հետևել»։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր