Հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնшբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներ          Պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով    

26 սեպ 2019 14:47

Նախագահ Ժակ Շիրակը մահացավ այս առավոտ, խաղաղությամբ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է՝ 86 տարեկան հասակում։
Ինչպես գրում է bfmtv-ն,  2 անգամ Ֆրանսիայի նախագահ, 2 անգամ Ֆրանսիայի վարչապետ և 3 անգամ Փարիզի քաղաքապետ եղած Շիրակը հեռացավ՝ քաղաքականությանը նվիրված կյանքից հետո:
Ժակ Շիրակը վերջին 5 տարում գրեթե չէր երևացել տեսախցիկների առաջ։  Նրա վերջին պաշտոնական ներկայացումը հանրության առաջ եղել էր 2014-ի նոյեմբերին, սակայն Շիրակը ֆրանսիացիների համար մնում էր «Հինգերորդ Հանրապետության առավել համակրելի նախագահը»:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն էր 12 տարի անընդմեջ՝ 1995-ից մինչև 2007 թվականը:

«Նախագահ Ժակ Շիրակը մահացավ այս առավոտ։ Խաղաղությամբ», - ասել է նախագահի դստեր՝ Կլոդ Շիրակի ամուսինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր