Փետրվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ուկրաինական հակամարտությունը       Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան    

07 հոկ 2019 10:38

Գոնե այժմ պետք է հասկանա, թե իրականում ո՞րն էր արդարադատության իրական սպանդը». որոշակի էլիտար խմբակ դարձավ միլիոնատեր

«Ռ. Քոչարյանն առիթը բաց չէր թողնում՝ այցելելու շինհրապարակ՝ հպարտորեն ասելով, թե բողոքողներ չկան: Այսօր, երբ ամբաստանյալ Քոչարյանը դատական նիստերում հայտարարում է, որ արդարադատություն չկա, և իր խոսքերով՝ մենք սպանում ենք արդարադատությունը, թերևս գոնե այժմ պետք է հասկանա, թե իրականում ո՞րն էր արդարադատության իրական սպանդը». հոկտեմբերի 5-ին ԱԺ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով ունկնդրումների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նրա գնահատմամբ՝ 2000թ. նոյեմբերի 25-ի N774 և դրանից հետո ընդունված մյուս որոշումներն ուղղակի դարձան ճակատագրական: Դրանցով սեփականության խախտման ամենազանգվածային խախտումների հիմքը դրվեց: Գ. Աբրահամյանը նշեց, որ խոնարհվում է բոլոր նրանց առջև, ովքեր երկար տարիներ պայքարել, արդարություն են գտել ՀՀ սահմաններից դուրս: Դա ցուցիչ է, որ երկար տարիներ ՀՀ-ում դատական համակարգը չի գործել: «Հյուսիսային պողոտայով քայլելիս չեն հիշում, թե դրա կառուցման ժամանակ քանի՞ ընտանիքի ճակատագիր խեղվեց: 24 տարի անց ավելի քան 3 հազար անձ ուղղակի տնազուրկ է: Դրա փոխարեն մի որոշակի էլիտար խմբակ դարձավ միլիոնատեր: Այդ դեպքերից յուրաքանչյուրը պետության խարանն է և անարգանք՝ Սահմանդրությանն ու մարդկանց արժանապատվությանը»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Հիշեցնենք, որ ունկնդրումների նախաձեռնողն Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է: Նա նշել է, որ ունկնդրումների նպատակն է վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, գործընթացի իրականացման տարբեր փուլերում առկա իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր