Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հոկ 2019 11:00

Դավաճանությունը հաճախ սեռական սանձարձակության հետևանք չէ.Ինչու են կանայք ավելի հաճախ ընկնում սեռական կախվածության մեջ

Գիտնականները պարզել են, որ դավաճանության հակումը հաճախ սեռական սանձարձակության հետևանք չէ, այլ՝  ուղեղում խանգարումների արդյունք, որը ազդում է հորմոնների վրա, և մարդը դառնում է նրանց պատանդը: Եվ պարզվել է, որ ավելի հաճախ նման խախտման ենթարկվում են կանայք:
Միայն վերջերս հայտնի դարձավ, որ սեռական սանձարձակության պատճառը օքսիթոցին հորմոնն է: Պարզվել է, որ խանգարում ունեցող մարդկանց մոտ դրա արտադրության համար պատասխանատու գեներն այն արտադրում են նորմայից բարձր: Ավելցուկը մարդկանց դրդում է նոր սեռական զուգընկերների մշտական որոնման:
Հիպերսեքսուալ խանգարում ունեցող մարդկանց մոտ վարքի մեխանիզմները շատ նման են թմրամոլների պահվածքին: Մարդկանց որոշակի տոկոսի մոտ կախվածություն է առաջանում, որի պատճառով մարդը սկսում է խնդիրներ ունենալ հասարակության հետ: Որպեսզի հիպերսեքսուալ խանգարում ունեցող մարդը իրեն նորմալ զգա, պետք է անընդհատ ընդլայնի սեռական զուգընկերների շրջանակը:
Հասարակական կարծիքում կարծրատիպ է ստեղծվել, որ «հիպերսեքսուալ խանգարմանը» հակված են տղամարդիկ: Թվում է, թե ոտնձգությունները դրա ևս մեկ ապացույցն են, բայց՝ ոչ: Խանգարումների մեծ մասը, մասնագետների կարծիքով, նկատվում է կանանց մոտ:
«Օքսիտոցինը ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց վրա, քանի որ տղամարդկանց մոտ այն արտադրվում է միայն սեռական հարաբերությունների ժամանակ, այն էլ՝  կախված զուգընկերուհու «հմտություններից», - նշել է սեքսապաթոլոգ և հոգեբան Ալեքսանդր Պոլեևը: - Իսկ կանանց մոտ այն անընդհատ արյան մեջ է այս կամ այլ քանակությամբ: Այդ պատճառով է, որ սեռական հարաբերության ընթացքում օքսիտոցինի ակտիվ արտադրությունից հետո, կանայք հետո անդիմադրելիորեն ձգվում են դեպի զուգընկերը:

Փորձագետը շեշտում է, որ օքսիտոցինը կանացի հորմոն է: Բացի այդ, նրա կարծիքով, հանուն օքսիտոցինի «նոր դոզանների», կանայք պատրաստ են գնալ զուգընկերոջ հետ ցանկացած սեռական փորձի կամ շեղումների: Հոգեբանական կապվածությունը միայն ուժեղացնում է հորմոնի ազդեցությունը, եթե այն բացակայում է, կինը ձգտում է ընդլայնել զուգընկերների շրջանակը:
Բժիշկները պլանավորում են բուժել հիպերսեքսուալ խանգարումը դեղորայքային ճանապարհով, բայց դեռևս հարցը մանրամասն ուսումնասիրվում է: Հետազոտողները կարծում են, որ օքսիտոցինի նույնիսկ երկու-երեք տոկոս ավելցուկը կարող է դեպրեսիայի և շիզոֆրենիայի ծանր ձևերի զարգացման պատճառ դառնալ:
Բայց և օքսիթոցինի ցածր մակարդակը հղի է խանգարումներով՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ սոցիալական, որովհետև դա հենց այն է, ինչը մեծացնում է մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ և օգնում է կանանց և տղամարդկանց ստեղծել ընտանիքներ:
«Մի անգամ գիտնականները գտել են արդյունավետ դեղամիջոց որկրամոլության և ավելորդ քաշի դեմ, դրա համար նրանք սկսել են արգելափակել կանեփիոիդ ընկալիչները, որոնք պարզապես մեզ մղում են քաղցր և ճարպոտ սնունդի, ինչպես նաև երեկոյան վեցից հետո խորտիկներ ուտելուն: Իրոք, փորձվողները սկսեցին նիհարել, բայց որոշ ժամանակ անց առաջ եկավ կողմնակի ազդեցություն. Փորձի մասնակիցներից ոմանք ինքնասպանություն գործեցին, քանի որ սկսեցին խորապես դժբախտ զգալ իրենց», - ասում է էնդոկրինոլոգ Յուրի Պոտեշկինը:
Գիտնականներն այժմ աշխատում են հիպերսեքսուալ խանգարման բուժման համար բալանս գտնելու ուղղությամբ, որպեսզի չվնասեն դեղորայքային միջամտությունով:
Ըստ վիճակագրության՝ Երկրի վրա հիպերեքսուալ մարդիկ կազմում են ընդհանուր բնակչության մոտ 5-6% -ը, այսինքն՝ մոտ 500 միլիոն մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր