Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

28 հոկ 2019 11:45

Իրենց գործն անելուց հետո, կարծես, անորոշության մեջ էին, անկանոն կրակում էին.ականատես պատգամավոր

Ուղիղ 20 տարի է անցել «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունից, երբ 7 զինյալ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ: Ահաբեկչական գործողությանը զոհ դարձանլ 8 մարդ՝  երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշանն ու Ռուբեն Միրոյանը պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Այդ օրը նիստերի դահլիճում էր և պատգամավոր Արմեն Հակոբյանը, ով կարողացել է դուրս գալ նիստերի դահլիճից, հրավիրել լրագրողի, բուժաշխատողների,  նաև հայտարարությամբ հանդես գալ:

Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց. «Խորհրդարանական գործունեության սովորական օրերից մեկն էր: Առավոտյան դժբախտ պատահար էր եղել, մեր պատգամավոր գործընկերներից մեկը, Սպիտակի այդ ժամանակվա քաղաքապետն էր, տանից դուրս գալուց դեպի Երևան, վթարի էր ենթարկվել։ Սառցակալած էր եղել ճանապարհը, չէր կարողացել ղեկը կառավարել, մահացել էր: Ոտքի կանգնեցինք, հարգեցինք մեր գործընկերոջ հիշատակը։

Չորեքշաբթի օր էր: Կառավարության հետ հարցուպատասխանն էր: Ժամը 5 անց 15 մոտ ներս մտավ Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարենը, ասելով՝ «էս է, որ սրանից սաղդ վախենում էիք»:
Բաճկոնի տակից հանեց զենքը, երկու հատ կրակեց: Վազգեն Սարգսյանն ինչ դիրքով նստած էր, այդ դիրքով էլ մնաց: Երբ ավտոմատի կոթով սկսեց խփել, հասկացա, որ սա հումոր չէ, հասկացա, թե ինչ է կատարվում: 

Այդ ընթացքում եղբայրը մտավ, ավտոմատը ձեռքը գոռաց՝ ձեր սենց-նենցը, պառկեք սեղանների տակ, սկսվեց խառնաշփոթ, անկառավարելի ձևով կրակում էր: Անդրանիկ Մանուկյանին կպել էր գնդակը, սողալով գնում էր, լսում էի՝ վախ, արա էս ինչ ցավ է: Իրենցից մեկը մոտեցավ, ինչ-որ բան ասաց, լսեցի ավտոմատի լիցքավորման շարժը: Մտածում էի, որ պետք է կրակի, բայց չկրակեց:

Վազգեն Սարգսյանին կրակելուց հետո Կարեն Հունանյանն ավտոմատի ծայրամասը դրեց Խոսրով Հարությունյանի կոկորդի տակ ու բարձրացրեց վերև, ինչ-որ բաներ էր ասում: Պատկերացնում եմ՝ Խոսրով Հարությունյանը գնացել էր այն աշխարհ, հետ եկել, որովհետև սառնասրտորեն էր կրակում:

Զգացվում էր, որ պարապած է, մի ձեռքով էր կրակում, ավտոմատից մի ձեռքով շատ բարդ է կրակելը:

Անկանոն կրակելու ժամանակ ես սեղանի տակից դուրս եկա, ձեռքերս  վերև բարձրացրեցի ու գնացի առաջ: Հարցեցին՝ ո՞վ եմ, ի՞նչ կուսակցությունից, ի՞նչ եմ ուզում: Ասացի՝ պատգամավոր եմ ՀԺԿ կուսակցությունից, ուզում եմ հայտարարություն անել այս իրավիճակի վերաբերյալ: Ամբիոնից հայտարարեցի, որ ենթարկվում ենք իրենց,  չենք տիրապետում իրավիճակին, չենք իմանում՝ դրսում ինչ է կատարվում:

Նաիրին ասաց՝ կարո՞ղ ես գնալ լրագրողներ  բերես: Ասացի՝ եթե վստահում եք, կգնամ, եթե ոչ՝ ձեր գործն է:  Իրենց մեջ տվեցին, առան,  ասացին՝ գնա: Այդ պահին իրենցից Էդիկը մոտեցավ ինձ, ասաց՝ կարամ մի բան խնդրեմ: Ասեցի՝ ասա: Ասաց՝ համար տամ, զանգի, որ չանհանգստանան: Ասացի՝ տուր: Հենց ասաց 091, Նաիրին չթողեց շարունակի՝ ասելով՝ խելառ ես, ինչ ես անում: Այդպես չտվեց համարը:  Դուրս եկա, լրագրող ներս բերեցի, նաև բուժաշխատողների իրենց նասիլկեքով»: 

Արմեն Հակոբյանը ասաց, թե՝ Կարեն Դեմիրճյանը, որ ճանապարհ անցած մարդ էր, Վազգեն Սարգայանին կրակելուց հետո արդեն հասկացել էր, որ իրենց հետևից են եկել:

«Նա ձեռքը դունչի տակ դրած խորհրդավոր նայում էր,  հասկանում, որ երկրորդն ինքն է:
10 անց կեսի մոտերքն էր, մեկին հարցերի՝ լավ, եթե ինչ-որ տեղ հասկանամ, որ Վազգեն Սարգսյանի հետ կարող է անձնական խնդիրներ եք ունեցել, բայց Դեմիճյանին ինչո՞ւ կպաք, չէ՞ որ այս մարդը խաղաղ, գիտնական, բանիմաց մարդ էր, հույս էին կապում նրա հետ, ասաց՝ ես զինվոր եմ, ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,- 20 տարիների հեռվից պատմում էր դեպքերին ականատես պատգամավորը:

Նրա խոսքով, նրանք իրենց գործն անելուց հետո, կարծես, անորոշության մեջ էին, չգիտեին՝ ինչ անել ու անկանոն կրակում էին:
Արմեն Հակոբյանը համոզված է, որ նմանատիպ բաները պատահականություն չեն լինում, ծրագրված հարձակում էր:

«Բայց ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը շատ փոքրիկ մարդիկ էին նման բաների համար: Դա մասշտաբային, գլոբալային բան էր, այլ տերությունների կողմից կազմակերպված: Ներկայիս պայքարներն էլ, մեր ներկայիս հեղափոխությունն էլ, ամեն ինչն էլ պատահականություն չեն: Եթե գերտերությունների մատը չլիներ այստեղ խառնված, այս  ներկայիս հեղափոխությունն էր չէր լինի: Բայց սա շատ վատ հետևանքներ է ունենալու»,- ասաց նախկին պատգամավոր Ա. Հակոբյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր