Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

11 դեկ 2019 14:47

SOS. Իմ քաղաքացին դառնում է քաղքենի.Ապրել իրար կողքի ու իրար չտեսնել, իրար չզգալ...

Մինչ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը իր ֆեյսբուքյան էջում բացատրում էր, թե որն է իմաստը Երևանում Ամանորի տոնակատարության համար ավելի քան 700 հազար դոլար ծախսելը, բացատրմանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բայց եկեք Խաչունցին ևս չշրջանցենք, քանի որ հավանաբար քաղաքապետարանի այս ինքնուրույն որոշման մեջ ավագանին դեր կունենա։ Խաչունցի համոզմամբ՝ այդքան է տոնի գինը, որպեսզի «Հայաստանի տարբեր ծայրերից, մարդիկ, երեխաներ, մեծահասակներ, ովքեր տարիներ շարունակ սովետական տոնածառներով ու խաղալիքներով են անցկացրել այս հեքիաթային տոնը, տարիներով մոռացված են եղել ու երբեք էսպիսի տոնի երես չեն տեսել, հնարավորություն ունենան վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգալ իրենց»։

Զարմանալի է, թե վարչապետի հետ մի ընտանիքի մաս դառնալը ինչպես է պատկերացվում կուսակցության կողմից և ինչքան է արժենում ամեն անգամ՝ մեկ ձեռագիր «մանտրաներ» Երևանի փողոցներում, մեկ հակահիգիենիկ խորոված Երևանի ասֆալտներին, հիմա էլ 700 հազարը գերազանցող ակցիա՝ «սովետական տոնածառերից ազատվելու»։

Վարչապետն ասում է, թե այդ գումարը բաժանելով աղքատներին՝ հարց չէր լուծվի։ Հարկավ՝ հարցադրումներ արվել են նախկին իշխանությունների օրոք էլ ու նույն պատասխանը էլի է հնչել։ Սակայն ամեն տոնի ու տոնակատարության ու ոչ նպատակային ծախսերի ժամանակ նույն հարցն ու պատասխանը բերում են մի եզրակացության՝ Հայաստանում անտնտեսվարությունը ու անիմաստ շռայլությունը շարունակվում է։ Ու կարծեմ ոչ ոք չէր էլ առաջարկում գումարը բաժանել կարիքավորներին։

Բոլորովին ոչ ի դեպ նշենք.  2018թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 23.5% կամ 700 հազար մարդ։ Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական կոմիտեն՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019» զեկույցում։ Ու իհարկե՝ ամեն տոնից, մարդաշատ գործուղումից  ու ամեն ոչ նպատակային ծախսից եթե բաժանվի գումար այս մարդկանց՝ հարց չի լուծվի։ Գուցե։ Բայց եթե ավել ծախսեր ու ուրեմն՝ ճոխություն թույլ չտայինք ու այդ գումարների զուսպ, տնավարի ու ընտանեավարի ուղղորդվեր հատուկ, գուցե բերեր այս մարդկանց տարրական կեցության տարրական որակի բարձրացմանը ավելի շուտ, քան նախատեսվում է զանազան քաղաքական քայլերով։

Վարչապետն ասում է, որ ճոխ Ամանորը Երևանում բարոյահոգեբանական հարց է լուծում։ Բայց ինչպես անվանել այն ընտանիքին, որտեղ աշխատող անդամներից գումարը հավաքվում է ու կարիքավորի կարիքը լուծելու փոխարեն մի-երկու օր սովետական տոնածառային հիշողությունից ընդամենը փախուստ են կազմակերպում, ցույց տալու, թե աշխարհում ու փող ունեցողների մոտ ինչ հրաշքներ են հնարավոր ու ինչերից են զրկված ապրում իրենք ամեն օրը։

Կամ ինչ պիտի զգա նման շռայլումներ թույլ տվող քաղաքացին, երբ նույն երկրում ապրում են 30 հազար ծայրահեղ աղքատ։ Ամոթ, եթե սրտացավ է։ Անհարմարություն, երբ տեսնում է, որ ինքը քիչ թե շատ ապրում է ապահով, իսկ կողքին ծաղկում է... կարիքը։ Ու հաստատ՝ ոչ ուրախություն, երբ մտածի, որ ինչ սրտով պիտի ճոխ տոնել, երբ.



Ինչ անել, քե՞ֆ ու սպասել  տուրիստակա՞ն հոսքերի։ Այդ ինչ մի երևելի բան կա ամանոր նշելու մեջ, որ իրենց երկրները պիտի թողնեն ու գան Երևան այնքան թվով, որ այդ գումարները հետ գան ու մի բան էլ իրենց փոշիացումը արդարացնեն։ Տուրիստական հոսքեր ապահովելը միանգամյա հարյուր հազարների դոլարների ծախսով չեն անում, այլ՝ նպատակաուղղված քաղաքականությամբ, երկիր ներկայացնելով, պատմություն ցույց տալով, ժամանակի շունչն ու շարժը գովազդելով...  

Թեպետ՝ միգուցե սա էլ աշխատի՝ ապահովն ու սովետից հրաշքով փախած կարիքավորը նշում են տուրիստների այցը Երևան։

Տարոն Մարգարյանին (երբ քաղաքապետ էր իհարկե) նամակով դիմել էինք, հորդորելով գումարները, որոնք ծախսվելու են քաղաքի տոնի վրա, ուղղել սահմանային գյուղերին՝ ադրբեջանական արկակոծություններից պաշտպանիչ պատնեշների կառուցմանը։ Դա լավագույն նվերը կլիներ Երևանի քաղաքացուն, որ ապրելով սահմանից հեռու կարողացավ մի բան գոնե անել սահմանում՝ կրակի բերանում ապրողի համար։ Լավագույն նվեր, որով երկրի ու մայրաքաղաքի քաղաքացին նյութական ուրախությունը փոխեր ներքին, հիրավի մարդուն արժանի ուրախությամբ։

Պատասխանեցին մերժմամբ։
Ժամանակի հետ երևանցին էլ չի էլ դիմում նման խնդրանքներով։ Ավելին՝ երևանցին վերափոխվում է այնքան, որ սպասում է, թե երբ են իր համար մի զվարճանք կազմակերպելու՝ ճոխոտ ու իր երևանցի լինելուն արժանի։ Ու սպասում է, որ տուրիստը գալու է ու հիանա իր  զեխությամբ։ Քաղաքացին դառնում է քաղքենի։

Սա՞ է ընտանիքը։ Ապրել իրար կողքի ու իրար չտեսնել, իրար չզգալ։ «Կական» պահել օտարին «ջիջիլ» գցելու համար։ Lol ու ok՝ դե, ինչ ասեմ։

 Ժամանակին լավ ասել էր Հայկ Մարությանը.


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր