Այսքանից հետո ի՞նչ պետական գաղտնիքի մասին կարող է խոսք լինել
![](https://mamul.am/images/photos/191224/hh-shaheric-e-bxum-unenal-irap-n167803-1.jpg)
Ըստ Սաքունցի՝ անվտանգության բուն էությունն անվտանգության գաղտնիքն է, պետական գաղտնիքի պաշտպանվածությունը: «Խոսել պետական գաղտնիքի մասին, այն դեպքում, որ այդ գաղտնիքը կրողները երկրից դուրս են և մեկ պետության ոչ միայն հսկողությունը, այլև հովանավորությունն են ստանում, առավել քան մեծ մարտահրավեր է Ազգային անվտանգությանը, ես չեմ կարողանում պատկերացնել: Եվ այդ մարդիկ հայտնվում են հենց Ազգային անվտանգության ծառայության գոյության պայմաններում»,- շարունակեց իրավապաշտպանը՝ անելով հարցադրում. «Արդյոք կարելի՞ է համարել պետական գաղտնիք այն տեղեկատվությունը, որը տիրապետում են այդ մարդիկ, որոնք դուրս են ՀՀ տարածքից: Այսինքն՝ ի՞նչ պետական գաղտնիքի մասին այլևս խոսք կարող է լինել»:
Ա. Սաքունցն այստեղ խնդիր է տեսնում և գալիս այն եզրահանգման, որ ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետության շահերից բխում է ունենալ իրապես Ազգային անվտանգության ծառայություն: