Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

13 մար 2020 22:09

Տեսանյութ.Կորոնավիրուսի 13 հաստատված դեպք, Նիկոլ Փաշինյանը և կինը ինքնամեկուսացվել են

Տեսանյութ.Կորոնավիրուսի 13 հաստատված դեպք, Նիկոլ Փաշինյանը և կինը ինքնամեկուսացվել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի։ Մեծ մասը հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։
100 հոգի մեկուսացվել է Էջմիածնից։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր մտավ կնոջ հետ։ Ուղիղ կեսին հայտարարեց, թե կասի` ինչու է խորհրդավոր ժպտում կինը։ Պարզվում է` նրանք ինքնամեկուսացվել են լուրից հետո, թե Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Աննա Հակոբյանը մարտի 7-ին հանդիպել էր նրա կնոջ հետ։
Փաշինյանները ջերմություն չունեն։ Բայց որոշել են ինքնամեկուսանալ Սեւանում մինչեւ թեստի արդյունքները։
Ի դեպ, այս ընթացքում արդեն հայտնի է դարձել, որ Բրազիլիայի նախագահը վարակված չէ։
Ֆբ-յան ուղիղ եթերում վարչապետը նաև անդրադարձավ Էջմիածնի դեպքին։ Նա ասաց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի։
«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը։
ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ պետք է անցնեն ավելի խիստ միջոցառումների։ «Չնայած այսօր արդեն կոնտեքստային ասել ենք, բայց թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ այցելելուց պետք է խուսափենք, և կարծում եմ, որ վաղվանից առնվազն որոշ ժամանակով նման հիմնարկների գործունեությունը պետք է դադարի»,- ընդգծեց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր