Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

12 մայիս 2020 11:15

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով, կա 1 մահ, բուժվել է 71 մարդ

Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  11-ին հաստատվել է կորոնավիրուսի 3538 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 33313 (վերջին մեկ օրում՝ 752): Փաստացի այս պահին բուժվում է 2042 անձ (մեկ օրում ավելացել է 72-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 1430 անձ (վերջին մեկ օրում՝ 71 մարդ), 47 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):


Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է:
Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացած անձը եղել է 82 տարեկան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։


Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ 82-ամյա կինն  ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր