Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

12 հուն 2020 12:54

Պետք է տխրեցնեմ բոլորին.Նույնիսկ հաղթահարած երկրների մոտ վտանգը մնում է մեծ

«Ամբողջ առողջապահական համակարգը ներգրավված է եղել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ այնուամենայնիվ, կան բժշկական հաստատություններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումներից ելնելով։


Հարցին՝ ինչո՞ւ, Ա. Թորոսյանը պատասխանեց, որովհետև հակահամաճարակային սկզբունքն է այդպիսին, և առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում։


Նախարարը տեղեկացրեց, որ «Առաջին համալսարանական» հիվանդանոցը պատրաստ է եղել տրամադրելու 10 մահճակալ, իսկ «Նաիրի» ԲԿ-ի վերաբերյալ որոշում է կայացվել, որ այն ընդհանրապես չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և դա, ըստ նախարարի, ճիշտ որոշում է։


Հարցին՝ հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելն արդյո՞ք չի բերում թթվածնային քաղցի, Ա. Թորոսյանը պատասխանեց՝ ոչ, չի բերում, դա հերթական միֆն է, կարող են լինել կոնկրետ մարդիկ, ովքեր հակացուցում ունեն, բայց սովորական քաղաքացիների մոտ դիմակի անընդհատ օգտագործումը թթվածնային քաղցի չի բերում.


«Թթվածինը դիմակով անցնում է դեպի թոքեր»։


Դիտարկմանը, որ ԱԳՆ-ն դիմել է արտերկրից օգնություն ստանալու համար, Ա. Թորոսյանն արձագանքեց՝ վաղը հատուկ չվերթով  Ֆրանսիայից բժիշկներ են գալու ՀՀ, Լիտվայի կառավարությունն է պատրաստ օգնել, նրանք էլ հավանաբար հաջորդ շաբաթ կայցելեն, կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած մոտ 50 բժիշկներ, որոնք կգան և տեղում կաշխատեն մի քանի շաբաթ։


Հարցին, թե երբ հնարավոր կլինի խոսել վիրուսի  նահանջի մասին, նախարարը պատասխանեց՝ կարծում եմ՝ թվերից է կախված.


«Երբ մենք շարունակաբար կունենանք կայուն վիճակ և ակտիվ դեպքերի իջեցում, կհամարենք, որ անցանք այս վիճակը»։


Դիտարկմանը, թե որոշ կանխատեսումներով աշնանը կարելի է սպասել հիվանդության երկրորդ ալիքի, Ա. Թորոսյանն արձագանքեց՝ պետք է տխրեցնեմ բոլորին, բոլոր սուր շնչառական վարակներն աշնանը ակտիվանում են, մեզ մոտ հիմանականում դա նոյեմբերի վերջին է, քանի որ մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում և փակ տարածքներում՝ չօդափոխելով սենյակները, ինչի հետևանքով վարակման տեմպն աճում է։


«Նույնիսկ հաղթահարած երկրների մոտ վտանգը մնում է մեծ՝ հիվանդության՝ ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով։ Մենք էլ ենք պատրաստվում աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»,- նշեց նա։


Ա. Թորոսյանն անդրադարձավ նաև դիմակների պարտադիր կրմանը՝ նշելով, որ լավ դիմակների էֆեկտիվ կրումը բերում է հիվանդության տարածվածության անկման.


«Եթե ենթարդենք, որ բոլորը դիմակները ճիշտ են կրում, ապա յոթ օրից անկում կլինի»։


Միևնույն ժամանակ  նախարարը տեղեկացրեց, որ կան անորոշություններ՝ հիվանդության հետ կապված։


«Մենք ունեցել ենք ասիմպտոմ պացիենտ, որ իր հետ նույն սենյակում ապրող մարդուն չի վարակել, և ունեցել են դեպք, երբ ամիմպտոմ պացինետը վարակել է իր հետ նույն սենյակում եղած մարդուն։ Ակնհայտ է, եթե մենք բոլորս ենք պաշտպանվում, պաշտպանվում ենք թե՛ ասիմպտոմներից, թե՛ սիմպտոմ ունեցողներից։ Բացի այդ, ասիմպտոմն էլ 100% հասկացություն չի, քանի որ մարդ կարող է այսօր ջերմություն ունենա, վաղը՝ ոչ»,- եզրափակեց խոսքը Ա. Թորոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր