Տեսանյութ.Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը.սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար
Այսօր ՀՀԿ երիտասարդները՝ 100 ակտիվիստներով, նամակներ են հանձնել ոչ միայն ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, այլ նաև ՀՀ-ում եղած բոլոր ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին: Նամակի բովանդակությունում նկարագրվում է այն ամենաթողությունը` իրավական և քաղաքական առումով, որը տեղի է ունենում ՍԴ-ի և ժողովրդավարական տրամաբանության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ինչի՞ ենք սկսել ԵՄ պատվիրակությունից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե Եվրոպական կազմակերպությունները լուռ են այս հարցերի վերաբերյալ, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, ԵԽ-ն և մյուսներն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության վերաբերյալ»,-ասաց նա:
«Շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Երեւանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ես կարծում եմ, որ այդ սյուրպրիզը մենք կպահպանենք իշխանությունների համար: Իրենց թվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ բողոք արտահայտել: Իրենց վստահեցնում եմ, որ իրենք մոտ ապագայում բազմաթիվ տարբերակներ կսովորեն արտակարգ դրության կարգը դույզն ինչ չխախտելու պարագայում իրենց բողոքը բարձրաձայնելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ պատվիրակությանը, որտեղ ըստ Մամիջանյանի, ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը:
«Այստեղից մի քանի ուղղություններով մի քանի խմբեր այս պահին մի քանի ժամվա ընթացքում կուղեւորվեն 20-ից ավելի դիվանագիտական առաքելություններ եւ նույն նամակը կհանձնեն նրանց»,-ասաց նա: