Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ          Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»       Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»    

27 հուլ 2020 14:15

Անտարկտիդայի ափերի մոտ հայտնաբերել են ամբողջ քաղաքակրթությանը սպառնացող վտանգ՝ մեթանի ակտիվ արտահոսք

Միացյալ Նահանգների Օրեգոնի պետական համալսարանի գիտնականներն Անտարկտիդայի ափերի մոտ ծովային ջրերում առաջին անգամ հայտնաբերել են մեթանի ակտիվ արտահոսք: Այս մասին հաղորդվում է «Proceedings of the Royal Society B: Biological Sciences» ամսագրում տպագրված հոդվածում:

Հետազոտողների խոսքով ՝ Անտարկտիդայի ափերի մոտ օվկիանոսի հատակում կա մեծ քանակությամբ մեթան, որը ձևավորվել է ջրիմուռների քայքայման ժամանակ, որոնք թաղվել էին նստվածքային ապարների տակ: Մեթանը, որպես ջերմոցային հզոր գազ, սպառնալիք է ներկայացնում:

Գլոբալ տաքացման հետևանքով, հատակային հատվածի ջրի մի շերտը տաքանում է, ինչը նպաստում է գազի արտանետմանը: Հետազոտողները մտավախություն ունեն, որ այնքան մեթան կարտանետվի մթնոլորտ, որ մոլորակը անդառնալիորեն կտաքանա մինչև ժամանակակից քաղաքակրթության կյանքի հետ անհամատեղելի ջերմաստիճանի: Գիտնականների կարծիքը փոխանցում է «Լենտա ռու»-ն:

Այս դեպքում մեթանի արտազատումը պայմանավորված չէ օվկիանոսի տաքացումով, չնայած իրական պատճառը դեռ մնում է անհայտ:

Գիտնականները ջրերում արձանագրել են նաև միկրոօրգանիզմների բացակայությունը, որոնք սովորաբար կլանում են հատակից արձակվող մեթանը: Սա նշանակում է, որ ջերմոցային գազը միանգամից արտանետվում է մթնոլորտ: Եթե միկրոօրգանիզմները չկարողանան արագ մուտք գործել տարածք, վտանգ կա, որ նրանք չեն հասցնի կանխել մեթանի հսկայական ծավալի արտազատումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր