Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 օգոս 2021 11:03

Մարդկությունն անտեսեց նախազգուշացումները, եւ հիմա արդեն շատ ուշ է.Տաքացումը Երկիր մոլորակը կդատապարտի լուրջ ցնցումների առաջիկա տասնամյակներում

Մենք անտեսեցինք նախազգուշացումները, եւ հիմա արդեն շատ ուշ է. գլոբալ տաքացումը եկել է կրկնակի ուժով, եւ 2030թ. Երկրի վրա միջին ջերմաստիճանը կհասնի մինչարդյունաբերական մակարդակից Ցելսիուսի 1,5 աստիճան բարձրի, ինչը տասը տարով ավելի շուտ է, քան  կանխատեսվում էր ընդամենը երեք տարի առաջ։ Այս մասին ասվում է Կլիմայի փոփոխության գծով փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) հաշվետվությունում։


«Այդ հաշվետվությունը իրականության ստուգումն է»,- ասել է Վալերի Մասոն-Դելմոթը, որը հարյուր գիտնականների ղեկավարն էր կլիմայի վերաբերյալ հրապարակված տեսությունը կազմելիս։


Երկիրը նախկինը չի լինի հազար տարի հետո։ Մարդկային գործունեությունն  այնքան ուժեղ է փոխել մեր մոլորակի համակարգերը, որ ծովը շարունակում է բարձրանալ, իսկ սառցադաշտերը կշարունակեն հալվել դեռեւս երկար 21-րդ դարից հետո։


Այս ընդհանուր հետազոտությունը տագնապալի պատկեր է ուրվագծում ինչպես մեր մոլորակի երկարաժամկետ հեռանկարի, այնպես էլ կլիմայի փոփոխության  կարճաժամկետ հետեւանքների առումով, ներառյալ առավել էքստրեմալ եղանակային պայմանները։ Հանածո վառելիքի այրման ժամանակ մարդիկ Երկրի մթնոլորտ են արտանետել այնքան ածխաթթու գազ, որ այն կշարունակի տաքացնել մոլորակը, անգամ եթե համաշխարհային արտանետումները այսօր հասնեին զրոյի, գրում է BI-ն։


Սա Երկիրը կդատապարտի լուրջ ցնցումների առաջիկա տասնամյակներում՝ ծովի մակարդակի բարձրացում, սառցադաշտերի անհետացում, ուժեղ շոգ, հեղեղումներ, երաշտներ եւ մերձարեւադարձային փոթորիկներ։ Դրանց մի մասը, ինչպես ասվում է IPCC հաշվետվությունում, «անշրջելի կլինեն դարեր կամ հազարամյակներ»։


Արկտիկան արդեն կորցնում է հավերժական սառածությունը՝ ընդերքի շերտը, որը մինչ այդ սառած էր շուրջ տարին։ Այդ սառած շերտը որսում էր բույսերի եւ կենդանիների ածխածինը, որոնք վերացել են վերջին հարյուրամյակներում. մոտ երկու անգամ ավելի շատ էր ածխածինը, քան ներկայում գոյություն ունի մթնոլորտում։


Սակայն հավերժական սառածության հալման չափով այդ ածխածինը ցնդում է մթնոլորտում, որտեղ էլ որսում է ջերմությունն ու նպաստում լրացուցիչ տաքանալուն։ IPCC տվյալներով՝ ածխածնի արտանետումը հավերժական սառածությունից կարող է հարյուրավոր տարիներ տեւել։


Զեկույցի համաձայն՝ Երկրի օվկիանոսների փոփոխությունները նույնպես «անշրջելի են հարյուրամյակից հազարամյակ մասշտաբներով»։ Օվկիանոսները կլանում են ածխաթթու գազի արտանետումների մոտ 31 տոկոսը, ինչն ավելի է թթվեցնում այն։ Նրանք նաեւ տաքանում են մոլորակի մնացած մասի հետ միասին։ Ավելի տաք ջուրը պակաս թթվածին է պարունակում՝ ռեսուրս, որը վճռական նշանակություն ունի ծովային ֆլորայի եւ ֆաունայի համար։


Զեկույցում ասվում է, որ տաքացումը նաեւ նպաստելու է սառցադաշտերի հալմանը բեւեռներում եւ լեռների գագաթներին տասնամյակներ, գուցեեւ հարյուրամյակներ շարունակ։ Եթե արտանետումները շարունակեն աճել, որոշ օրգանական տվյալներ վկայում են այն մասին, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի հալվելը կարագանա առաջիկա հարյուրամյակներին։


Այդ ամբողջ հալչող սառույցը կհանգեցնի ծովի մակարդակի էլ ավելի բարձրացմանը։ Գալիք 2000 տարիներին օվկիանոսները կարող են բարձրանալ 72 ֆուտով։ IPCC հաշվետվությունում «բարձր համոզչությամբ» ասվում է, որ ծովի մակարդակը «կմնա բարձր հազար տարի»։


Այդ հաշվետվությունը նոր IPCC գնահատականի առաջին մասն է։ Այն հրապարակվել է Գլազգոյում կլիմայի վերաբերյալ նախատեսված բանակցություններից երեք ամիս առաջ։ Հաշվետվության հաջորդ երկու մասերը սպասվում են 2022թ. սկզբին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր