ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում          ՀՀ-ում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները, հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ       Ինչպիսին են լինելու ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականության հետևանքները․ «Հրապարակ»    

01 օգոս 2020 12:45

Սին են հայերիս պատկերացումները՝ իբր պանթյուրքիզմը սպառնում է ՌԴ-ին.Այս իրավիճակում Հայաստանը դառնում է ռուսների համար խոչընդոտ, ոչ թե՝ դաշնակից

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնախաբեություն է, որ իբր Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է ՀՀ քաղաքականությամբ։ Բնավ այդպես չէ։ Ռուսաստանն իր արդի քաղաքականության հիմքում դրել է դիմակայությունը Արևմուտքին։ Նման, առաջին հայացքից իռացիոնալ և կործանարար քաղաքականությունը պայմանավորված է նրա տնտեսական թուլությամբ, հետևաբար առանձին բևեռ լինելու անհնարինությամբ։ Դիմակայությունը նրան հնարավորություն է տալիս ստանձնել որոշակի ինքնուրույն դեր, դառնալ բևեռ՝ թեկուզև զուտ ռազմական առումով։ Ըստ այդմ, այս դիմակայության մեջ Ռուսաստանի միակ դաշնակիցն ու քաղաքակրթական աջակիցը մնում է թյուրք֊իսլամական աշխարհը։ Սին են հայերի այն պատկերացումները, որ իբր պանթյուրքիզմը սպառնում է Ռուսաստանին և հետևաբար հայերի ու ռուսների շահերը համընկնում են։ Ռուսաստանը վաղուց է անձնատուր եղել և կատարել իր քաղաքակրթական ընտրությունը՝ նա թյուրք֊իսլամական աշխարհի հետ Արևմուտքի դեմ է։ Այս իրավիճակում Հայաստանը դառնում է Ռուսաստանի համար խոչընդոտ և ոչ թե՝ դաշնակից այստեղից բխող հետևանքներով։


Մտածեք սրա մասին, եթե ուզում եք, որ Հայաստանն ապագա ունենա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր