Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

11 օգոս 2020 15:20

Ընկե՛ր արտաքին գործերի նախարար, ինչո՞վ ես զբաղված...պատասխան եք տալու էս ամենի համար

«Հայաստանում անցկացվելիք միջազգային գյուղատնտեսական սեմինարը վտանգի տակ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։


Նրա խոսքով, սեմինարը կարող է ևս 15 օրով հետաձգվել, քանի դեռ բերքահավաքը չի սկսվել, բայց այն անցկացնելը շատ կարևոր է, քանի որ 12 նոր սորտ պետք է փորձարկվի։ Բերբերյանը նշեց՝ սեմինարին գալու էին Եվրոպայի մասնագետները՝ Բրյուսելից և Հոլանդիայից, ինչպես նաև Ֆրեզնոյի համալսարանի մասնագետներին էր Հայաստանը սպասում։


«Տասներկու տեսակի նոր սերմեր պետք է փորձարկեինք, և ֆերմերները կհասկանային՝ որն է իրենց ռեգիոնի համար առավել հարմար սերմատեսակը, որ ավելի ուշ է վնասվում և ավելի շատ բերք տալիս։ Ինչևէ, երկու օր առաջ մեր Ֆրեզնոյի գործընկերները զանգեցին... ի դեպ Լոս-Անջելեսում մեր հյուպատոսարանը տոմսերի վաճառքով է զբաղված, այն էլ թանկ գներով։ Նրանք ցուցակագրում են տեղերի համար և չարտերային թռիչքներ են իրականացնում, թալան են անում, և տոմսերի գները լավ բարձրացրել են։ Այսինքն՝ արհեստական փակել են թռիչքները, սա էլ բիզնեսի մի ուղղություն է, որ մասին պարետատունը տեղյակ է»,- նշեց բանախոսը։


Ըստ Հրաչ Բերբերյանի, դուխով, ավելի ճիշտ՝ «դուխով» գլխարկով տղաները բիզնես են սկսել։


«Չի կարելի, այսօր երկիրը փորձում ենք ոտքի հանել, մեր ֆերմերները Հանրապետության կարտոֆիլն ու սոխը ապահովել են, Կառավարությունը բացարձակ չի օգնել, մենք մեր ուժերով ենք դա արել։ Եվ այսօր խոչընդոտել լուրջ միջոցառումը, առնվազն անբարոյականություն է։ Շատ կներեք, ով ոնց ուզում է, թռչում է, հյուպատոսարանը տոմսերի վաճառքով է զբաղվում։ Ընկե՛ր արտաքին գործերի նախարար, ինչո՞վ ես զբաղված։ Ամոթ է, չէ՞։ Թե՞ ժամանակավոր եք, էսօր անեք ու թռնեք, հա՞։ Չի լինելու, պատասխան եք տալու էս ամենի համար...


Կամ դիմակներ կարեն, վաճառեն ժողովրդին, դիմակները պիտի անվճար բաժանեին։ Ստիպում են, բայց պետությունն ապահովե՞լ է այդ դիմակներով։ Իմիջիայլոց, վերջերս կարդացի՝ Միացյալ թագավորության ոստիկանները սաբոտաժ են արել, և էլ ժողովրդին չեն տուգանում։ Ընդամենը 14 տուգանք է եղել, որոնք դատարանը վերականգնել է։ Արդարացրել են էդ մարդկանց։ Ոստիկանները Կառավարության որոշումը չեն կատարում, մարդկային են իրենց ժողովրդի նկատմամբ, ոչ թե հարձակվում են աղջիկների վրա, թև ոլորում... տո գետինը չե՞ք մտնում»,- նեղսրտած ասաց Բերբերյանը։


Նա ցավով նշեց, որ իրենց մեկ տարվա աշխատանքը ջուրն է ընկնում, թեև իրենք փորձում են փրկել սեմինարը։


«Տասը օր էլ կհետաձգենք, միայն թե անենք։ Հիմա ֆիլմ ենք նկարահանում, գոնե դա ուղարկենք, որ եվրահամայնքի պետությունները նայեն, տեսնեն՝ հայ ֆերմերներն ինչպես են աշխատում ու ինչ արդյունքի են հասնում։ Այնտեղ դաշտ ունենք, որ հեկտարից 70 տոննա բերք ունենք, դա Հոլանդիայի ցուցանիշից բարձր է։ Եվ այսօր խանգարել էդ ամենին... 10-12 մարդ միայն Ֆրեզնոյից էր գալու՝ բոլորը գիտնականներ»,- ասաց նա։


Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին՝ Հրաչ Բերբերյանն ասաց՝ իհարկե, վնասներ կան, հատկապես Շիրակի գոտում, որտեղ կարկտահարություն եղավ.


«Բազմիցս ասել եմ՝ այդ սարքերը չեն աշխատում, և ԱԻՆ-ը ի վիճակի չէ այդ սարքերով պայքարել կարկտի դեմ։ Այդ սարքերը պետք է փորխարինել ցանցային պայքարի միջոցներով»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր