ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

12 օգոս 2020 13:35

Հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա ինձ հուղարկավորի.Սա պետություն էլ չի, անհատ մի քանի մարդիկ են

Ես հիվանդ կին եմ, սրտի խնդիր ունեմ, հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա, ինձ հուղարկավորի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարություն շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը:


 «Մարդիկ արդեն վարկերի տակ թաղված են, աղջիկս էլ փեսայի հետ եկել էր բուժման նպատակով, արդեն 6 ամիս է, 4 մլն վարկ են վերցրել, իրենք էլ ապրում են Իջևանում, ոչ աշխատանք ունեն, ոչ էլ ապրուստի միջոց, չեն կարողանում գնալ, գոնե թույլ տան այդ մարդիկ գնան իրենց վարկերը փակեն։ Մի օր ջանիս կհասնի, մի բուռ դեղ կխմեմ, կմեռնեմ, ես հեչ, բա իմ էրեխեքը» »,- ասաց քաղաքացին:

Ակցիայի մասնակիցը դժգոհեց Հայաստանում ստեղծված իրավիճակից, նրա խոսքով՝ պետությունը հոգ չի տանում իր հայրենակիցների մասին, հուսախաբ է անում։


«Սա պետություն էլ չի, անհատ մի քանի մարդիկ են, գոնե լսելի դառնա մեր ձայնը: Արդեն հեռուստացույց էլ չենք ուզում միացնել, գիտենք՝ անկապ բաներ են ասելու, մի ռեալ պատասխան չեն տալիս մեզ: Ժողովուրդը 3 տարեկան երեխա չի, որ անընդհատ խաբում են, ինչքա՞ն կարելի է ասել, որ վերջին անգամ են երկարացնում արտակարգ դրությունը: Ես հիվանդ կին եմ, սրտի խնդիր ունեմ, հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա ինձ հուղարկավորի: Չի կարելի մորն ու երեխային կտրել իրարից»,- ասաց ակցիայի մասնակիցը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր