Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել          Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 սեպ 2020 14:38

ԱՄՆ-ում ոստիկանին սպանած անձին դատապարտել են 2 ցմահ ազատազրկման եւ լրացուցիչ 835 տարվա ազատազրկման

ԱՄՆ Արկանզաս նահանգում ոստիկանին սպանած անձին դատապարտել են 2 ցմահ ազատազրկման՝ հավելած լրացուցիչ 835 տարվա ազատազրկում, հայտնում է Fox News-ը։ 


27-ամյա Դեմարկուս Դոնել Փարքերը մեղավոր է ճանաչվել 2018 թվականին 25-ամյա սպա Օլիվեր Ջոնսոնի սպանության մեջ, որն իր մահվան պահին չի եղել մասնագիտական պարտականությունները կատարելիս։

Երդվյալների դատարանը Փարքերին մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության, ավտոմեքենայից առաջին աստիճանի ապօրինի հրաձգության եւ ավտոմեքենայից առաջին աստիճանի ապօրինի հրաձգության 15 դրվագի մեջ։


Կետերից յուրաքանչյուրով, որոնք կապ ունեն սպանության մեղադրանքի հետ, նրան դատապարտել են 30 տարվա ազատազրկման, իսկ ապօրինի հրաձգության յուրաքանչյուր դրվագով՝ 20-ական։


Ամբաստանյալը եւս 10 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանությունը կատարելու պահին երեխայի ներկայության պատճառով։


Ըստ քննության՝ Փարքերը ավտոմեքենայից կրակել է բանդիտների վրա, բայց գնդակը պատահաբար ընկել է սպա Ջոնսոնի տուն եւ նրան սպանել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր