Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 հոկ 2020 11:35

Դեղերն իրո՞ք ազդել են Թրամփի հոգեկան առողջության վրա.արդյո՞ք Թրամփը տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից

Դեղամիջոցները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է կորոնավիրուսիդ եմ, կարող էին ազդել նրա հոգեկան առողջության վրա եւ արդյունքում` մեծացնել նրա կողմից միջուկային զենք օգտագործելու որոշում կայացնելու հավանականությունը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով New York Times-ը:


Պարբերականի համաձայն` Թրամփը, ի թիվս այլ դեղամիջոցների, նաեւ դեքսամետազոն էր ընդունում` ստերոիդ, որը կարող է մարդու մոտ էյֆորիայի զգացում, էներգիայի հանկարծակի ներհոսք եւ անխոցելիության զգացում առաջացնել: Որպես այդ կողմնակի ազդեցությունների առկայության հաստատում` թերթը նշում է Թրամփի ակտիվ գործունեությունը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
***
Մոտալուտ նախագահական ընտրությունները, ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր ալիքը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ COVID-19-ի դեմ սեփական պայքարն ամերիկացիների ուշադրությունը շեղել են աշխարհում կատարվող այն իրադարձություններից, որոնց արժե ուշադրություն դարձնել, գրում է New York Magazine-ը՝ անդրադառնալով ԼՂ-ում ընթացող պատերազմին և այդ հարցում ԱՄՆ-ի վարած չեզոք քաղաքականությանը։


Ինչպես նշում է հոդվածագիրը, ԼՂ-ում կատարվող իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ի ուշադրության և մասնակցության բացակայությունը նպաստում է հակամարտության արագ սրմանը և նվազեցնում է դրա շուտափույթ լուծման հեռանկարները և «չնայած դա ոչ մի կերպ չի ազդի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, դա միջազգային ճգնաժամ է, որտեղ ԱՄՆ նախագահը կարող է իրապես փոխել ստեղծված իրավիճակը»։


«Այս հակամարտության խորացնող գործոն է այն, որ պատերազմող կողմերի առավել հզոր հարևանները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում և հնարավորություն ունեն կա՛մ ապաէսկալացնել, կա՛մ էլ սրել հակամարտությունը»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ԼՂ-ում պատերազմին մասնակցելու համար Սիրիայից մոտ 1500 վարձկան է ուղարկել Ադրբեջան։


Ընդգծելով հրադադարի հաստատման և հակամարտությունը ապաէսկալացնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝ հոդվածագիրը նշում է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը՝ ԱՄՆ-ն, ակնհայտորեն ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անցյալ շաբաթ մեկնաբանելով հակամարտությունը, հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում միջամտել:


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն Էրդողանի հետ ընկերական հարաբերություններ ունի, կարող է փորձել զանգահարել իր թուրք գործընկերոջը և հորդորել նրան դադարեցնել հակամարտության էսկալացիան։ Բայց, իհարկե, նախագահը շատ զբաղված է․ փորձում է փրկել իր քարոզարշավը և համոզել ամերիկացիներին, որ COVID-19-ը նրան չի հյուծել. ամեն դեպքում, երկու երկրների միջև հակամարտության լուծումը մի տարածաշրջանում, որի տեղը շատ ամերիկացիներ չեն կարող գտնել քարտեզի վրա, հաջորդ ամիս նրան որևէ ձայն չի բերի, այնպես որ ինչո՞ւ անհանգստանալ»,- գրում է հոդվածագիրը։


Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության բացակայությունը հանգեցնում է նման հակամարտությունների առաջացմանը և դժվարացնում է դրանց խաղաղ կարգավորումը:


«Վերջին երեք տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են ոմանք, իրենց շահերից ելնելով, օգտվել Թրամփի վարչակազմի «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով վարած արտաքին քաղաքականությունից, և զարմանալի չէ, որ Ադրբեջանի նման փոքր երկիրը ձգտում է սահմանային վեճը կարգավորել ռազմական ճանապարհով, մինչ ԱՄՆ-ն դեռևս կառավարում է մի մարդ, որը շահագրգռված չէ դիվանագիտական առաջնորդությամբ»,-եզրափակում է հեղինակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր