Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ ապրիլի 20-ի համար          Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին       Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ    

14 հոկ 2020 17:17

Ուկրաինան Թուրքիայի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կստորագրի

Ուկրաինայի կառավարությունն արտահերթ նիստի ընթացքում հավանություն է տվել Թուրքիայի հետ շրջանակային ռազմական համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Russia Today-ը՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքին հղումով:

«Հոկտեմբերի 15-17-ն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարելիք այցի շրջանակում Ուկրաինայի նախարարների կաբինետի և Թուրքիայի կառավարության միջև շրջանակային ռազմական համաձայնագրի նախագծի ստորագրում է նախատեսվում»,- նիստի ընթացքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի ընդունումը թույլ կտա ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտի 21 ուղղություններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր