Խոսեիր գերիների մասին, այլ ոչ թե սեղանի շուրջ նստեիր կամազուրկ լաթի տեսքով, մռթմռթայիր ,ով՝ ով, բայց Պուտինը կհասկանար ու կօգներ

Մի քանի մտքեր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ
1. Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէ այդպիսի մակարդակի բանակցությունների համար՝ ոչ մենթալ, ոչ մտավոր մակարդակում և ոչ էլ հոգեպես: Ըստ էության սա չոբան է, որի գլխից պարբերաբար ընկնում է փափախը, երբ ինքը հայացքը վեր է բարձրացնում՝ բարձրահարկ շենքերին նայելու համար:
2. Միայն հիմարը կարող է բանակցություններից մեկ օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել, թե ինչ է ուզում, ու ինչ արդյունքներ են իրեն պետք: Գրելով՝ «Ես գնում եմ գերիների հարցը լուծելու, իսկ հետո կստորագրեմ Հայաստանով անցնող ճանապարհի մասին փաստաթուղթը», նա ոչ միայն բացեց խաղաքարտերը, այլև կտրեց իր դիրքերն ամրապնդելու բոլոր ուղիները: Բնականաբար, ադրբեջանցիները նրան փաստի առաջ են կանգնեցրել, իսկ խիզախություն՝ ասելու «չեն տա գերիներին, չի լինի փաստաթուղթ, ես չեմ ստորագրելու ու գնում եմ», Փաշինյանը չունի:
3. Չի կարելի բանակցությունների սեղանի շուրջ նստել կամազուրկ լաթի տեսքով, տարտամ քայլերով ու խամրած աչքերով:
4. Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի հզորներ, ենթադրենք, ինչպիսին օրինակ Պուտինն է, բայց մարդիկ, ովքեր ունեն էմոցիաներ ու մարդկային հասկացողություն, ովքեր նույնպես երեխաներ ունեն: Ահա խաղաթուղթդ՝ խոսիր գերիների մասին, ինչպես կխոսեիր երեխաներիդ մասին, այլ ոչ թե մռթմռթա ավերակի պես: Ով՝ ով, բայց Պուտինը կհասկանար ու կօգներ:
5. Փաշինյանը չլուծեց գերիների հարցը: Նա պետք է ինքը վերջապես հասկանա, որ սա նրա տեղը չէ: Նրանը չէ: Հավաքիր «Իմ քայլին», կայացրու որոշում: Հեռացիր: Չի կարելի այսպես խայտառակել երկիրը, եթե, իհարկե, դու այն քո հայրենիքն ես համարում: Ամաչելու ու կարմրելու առիթ մի տուր հայերին:
6. Ինչպես պատմում է «Արարատ Հայյաթ» հյուրանոցի սպասարկող անձնակազմը, Փաշինյանը հյուրանոց է մտել ուշ երեկոյան 20 րոպեով, զգեստափոխվել է և հեռացել: Նիկոլը խիստ ընկճված է եղել, ինչը սկզբունքորեն հասկանալի է: Նա պարտվել է, կորցրել այն ամենը, ինչ հնարավոր է: Նա հասկանում է, որ սա արդեն իր երկիրն ու իր հայրենիքը չեն: Նիկոլ, պետք է գոնե մեկ տղամարդկային քայլ անել: