Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 հուն 2021 12:57

Նոր փոփոխություն. վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե ...

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում երաշխավորության ինստիտուտի վերանայմանն ուղղված «Լուսավոր Հայաստան»-ի օրենսդրական փաթեթը:


Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է.




«Այդ փաթեթի համաձայն ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորի դեպքում (որը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր)՝


1.երաշխավորը կկրի սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվություն՝ համապարտի փոխարեն, այսինքն վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում բանկը նախ պետք է պահանջ ներկայացնի վարկառուի նկատմամբ, այնուհետև երաշխավորի նկատմամբ: Սկզբից պետք է վաճառվի գրավի առարկան, բռնագանձում կիրառվի վարկառուի գույքի վրա, այնուհետև բռնագանձում կիրառվի երաշխավորի գույքի վրա.


2.վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում երաշխավորը կարող է կրել  համապարտ պատասխանատվություն միայն այն դեպքում, եթե վարկառուն և երաշխավորը նույն ընտանիքի անդամներ են կամ վերցված վարկը համատեղ գործունեության համար է կամ երաշխավորը վարկառու կազմակերպության բաժնետեր է կամ մասնակից կամ գործադիր մարմնի անդամ կամ իրական շահառուն.


3.երաշխավորության պայմանագրով պետք է պարտադիր սահմանվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն գումարային չափը և երաշխավորության ժամկետը: Նշված գումարից ավելի պարտավորություն երաշխավորին առաջադրվել չի կարող.


4.երաշխավորի պատասխանատվության չափի մեծացում կամ նրա համար այլ անբարենպաստ ցանկացած հետևանք առաջացնող վարկային պայմանագրի փոփոխության դեպքում պետք է լինելու ստանալ երաշխավորի գրավոր համաձայնությունը, այլապես երաշխավորը չի կրի պատասխանատվություն այդ փոփոխությունների հետևանքների համար: Երաշխավորության պայմանագրի այն պայմանները, որոնք նախատեսում են երաշխավորի նախապես տրված համաձայնություն՝ վարկառուի՝ ապագայում ծագելիք պարտավորությունների համար պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ, եթե դրա բոլոր էական պայմանները սահմանված չեն վարկային պայմանագրով, կլինեն առ ոչինչ.


5.վարկառուի կողմից վարկը չմարելու կամ անպատշաճ մարելու դեպքում բանկը պարտավոր կլինի երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել այդ մասին երաշխավորին՝ նշելով խախտման ժամկետը և պարտքի չափը:-գրում է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր