Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

19 փետ 2021 12:54

Որո՞նք են սեռական խանգարումների տարածվածության աճի պատճառները

Սեռական խանգարումներն այսօր շատ ավելի լայն տարածում ունեն աշխարհում, քան կարող ենք պատկերացնել. վերջերս կատարված լայնամասշտաբ հետազոտությունները փաստում են, որ դրանց տարածվածությունը կրկնակի գերազանցում է սրտի իշեմիկ հիվանդությանը:


Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, Մասաչուսեցի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունը արձանագրեց, որ 40-ից 70 տարեկան տղամարդկանց 52% ունեն էրեկցիայի խանգարում: Մեկ այլ հետազոտություն` կատարված ռուս գիտնականների կողմից, արձանագրեց առավել վատատեսական արդյունքներ. այսպես, ըստ այդ հետազոտության, 40 տարեկան տղամարդկանց մոտ այս կամ այն աստիճանի սեքսուալ խանգարումներ դիտվում են 39% դեպքերում, 50 տարեկանների մոտ՝ 48% դեպքերում, 60 տարեկանների մոտ՝ 57% դեպքերում, իսկ 70 տարեկանների շրջանում՝ 67% դեպքերում:


Մասնագետի խոսքով՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով 2025թ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց թիվը կհասնի 320 միլիոնի։ Գերմանիայում ամեն տասներորդ տղամարդն ունի հիպո- կամ անէրեկցիա, ԱՄՆ շուրջ 30 միլիոն տղամարդ ունի այս խնդիրը: Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների 50% ունի տարբեր աստիճանի էրեցիայի խանգարումներ:


Իսկ Ռուսաստանում կատարված հետազոտությունը արձանագրեց, որ ամուսնական զույգերի շուրջ 39.8% ունեն ամուսնական սեքսուալ դիսհարմոնիա` աններդաշնակություն, ինչը, մասնագետի կարծիքով, հանդիսանում է ամուսնալուծությունների գլխավոր պատճառներից մեկը:


Բայց ինչու՞ են այս խնդիրներն այսքան տարածված եւ ի՞նչ պատճառներ դրանք ունեն:


Ինչպես նշեց Սեւադա Հակոբյանը, սեռական առողջությունը սովորաբար ուղղակիորեն կապված է ֆիզիկանան եւ հոգեկան առողջության հետ: Մասնավորապես, ապացուցված է հավաստի կապ սեքսուալ խանգարումների եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ. սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ 44% դեպքերում դիտվում են սեքսուալ խանգարումներ, զարկերակային գերճնշման դեպքում` 15%:


Սեռական խնդիրներ կարող են առաջանալ նաեւ տարբեր դեղորայքային խմբերի շուրջ 200 դեղերի տեւական օգտագործման ժամանակ որպես կողմնակի էֆեկտ:


Վնասակար սովորույթներց լուրջ ռիսկի գործոններ են հանդիսանում ծխախոտամոլությունը, խրոնիկ ալկոհոլիզմը, թմրամոլությունը, որոնք կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի 75-95% դեպքերում:


Մասնագետի խոսքով՝ սեռական խանգարումների դերը զգալի է նաեւ տղամարդու անպղության կառուցվածքում, հաստատված է, որ շուրջ 35% դեպքերում տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարման արդյունքում է լինում անպտղություն:


«Այս բոլոր տվյալները պաստում են այն մասին, որ խիստ կարեւոր է սեռական առողջության պահպանումը, որպես մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մաս», - նշեց մասնագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր