ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 ապր 2017 17:42

Առաջին սեռական հարաբերության տարիքը Հայաստանում նվազել է. Տեսանյութ

Առաջին սեռական հարաբերության տարիքը  Հայաստանում նվազել է. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը և Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,  հ.գ.թ., ԵՊԲՀ դոցենտ Սոնա Հարությունյանը խոսեցին հայ ընտանիքներում սեռական և հոգեբանական աններդաշնակության և սեռական և հոգեկան առողջության վրա ազդող պատճառների մասին:
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով պրակտիկան ցույց է տալիս, որ կոնսուլտացիայի ժամանակ զույգերը ներկայացնելով իրենց խնդիրը՝ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում. «Երբ փորձում ենք ամփոփել, իրականում հասկանում ենք, որ աններդաշնակությունը զույգի սեռական և հոգեբանական հայացքների տարաձայնությունն է, որը վերջերս ավելի հաճախ է հանդիպում, ընդ որում, պայմանավորված թե՛ հոգեբանական գործոններով, թե՛ սեռական գործոններով և երբեմն էլ՝ համակցված, որովհետև գաղտնիք չէ, որ շատ հաճախ մեկը բերում է մյուսի դրսևորմանը»:
Սեքսոպաթոլոգը նաև նշեց, որ հաճախ են հանդիպում սեռական հայացքների տարաձայնությամբ պայմանավորված աններդաշնակ զույգերի, որոնք չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել՝ ելնելով իրենց սեռական ցանկությունների, սեռական պատկերացումների բախումներից. «Դա էլ իր պատճառաբանությունն ունի, որովհետև, ինքներդ գիտեք՝ տղաները միշտ ձգտում են ամուսնանալ, այսպես կոչված, անարատ աղջիկների հետ, Այդ «անարատությունն» իր հետևանքներն ունի. սեռական կյանքի փորձ չկա, տեղեկատվություն չկա: Փորձառու տղամարդն էլ, հանդիպելով նման տեսարանի, սկսում է ժամանակի ընթացքում ներկայացնել իր դժգոհությունը: Իհարկե, ոչ թե շտապում են մասնագետի մոտ, այլ ճանապարհը շեղում են, ընտրում են բավարարման այլ տեսակներ, որոնք էլ հետագայում դառնում են աններդաշնակության պատճառներ, որովհետև կինը մնում է անտեսված, ամուսինը չի ստանձնում ուսուցչի դերակատարությունը և ժամանակ առ ժամանակ կատարում է իր ամուսնական պարտականությունը, այդ ժամանակ առ ժամանակը հետո դառնում է շատ ուշ-ուշ՝ ամիսը մեկը, երկու ամիսը մեկ անգամ: Նման դեպքերում, սեռական աններդաշնակությունը շտկելի է, չասենք՝ բուժելի է, որովհետև դա հիվանդություն չէ, բայց նաև ունի իր պատճառները՝ կնոջ որոշակի պասիվությունը, կնոջ անհամաձայնությունն ինչ-որ կոնկրետ սեռական հարաբերությունների դրսևորման հարցում, և այլն: Նման դեպքերում բուժման աշխատանքը սկսվում է զույգի հետ: Հաճախ աշխատանքներում ընդգրկվում են հոգեբանները, քանի որ բացի դեղորայքային մոտեցումից, բացի թերապևտիկ աշխատանքներից պետք է նաև հոգեբանական կողմին ուշադրություն դարձնել:
Հոգեբան Սոնա Հարությունյանն իր հերթին ընդգծեց՝ հոգեբանական խնդիրները ազդում են սեռական առողջության վրա և հակառակը: «Անձի զարգացումը մարդու սեռականության զարգացմանը զուգընթաց է տեղի ունենում. Ներդաշնակություն տարբեր բաղադրիչների միաձուլումն է մեկ ամբողջի մեջ: Ամբողջականության ձևավորումն է, որ մարդուն տալիս է ներդաշնակության զգացում»: 
Հոգեբանի դիտարկմամբ՝ եթե անձն ինքն իր հետ ներդաշնակ չէ, նա չի կարող ներդաշնակ լինել հարաբերություններում. «երկու անձի ներդաշնակության հիմքում ընկած է սերը որպես ֆունդամենտ, քանի որ սերը մարդկային պահանջմունքներից է: Աններդաշանակությունն այս դեպքում կարող է ազդել առողջական ողջ համակարգի վրա»,- նշեց Սոնա Հարությունյանը:
Իսկ թե սեռական կյանքով զբաղվելու տարիքային շեմն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանում, և արդյոք դեռևս պահպանվո՞ւմ է այն ավանդական մոտեցումը, որ աղջիկները մինչև ամուսնանալը սեռական կյանքով չեն ապրում՝ սեքսոպաթոլոգն ասաց. «Մեր հետազոտությունները պարզել են, որ առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 15,5 տարեկան՝  նախկին 16,6-17-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 18,5-ի փոխարեն: Պատճառները տարբեր են, այսպես կոչված՝ ազատ, երբեմն՝ անառողջ ազատ վարքերը, ոչ ճիշտ տեղեկատվությունը ինֆորմացիայի առատությունը, որոշ դեպքերում՝ ԶԼՄ-ների դերը, անառողջ օրինակները, և այլն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր