Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 ապր 2021 12:46

Ռուսաստանը շահարկում է Ղարաբաղյան հակամարտությունը` հանուն իր շահի.ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղյան հակամարտությունը հրահրելու մեջ

Ռուսաստանը կարող է ձգտել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլ ոչ թե լուծել այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդականի տեղակալ Ջորջ Քենթը՝ ելույթ ունենալով «Թուրքական ժառանգություն» վաշինգտոնյան կազմակերպության կազմակերպած օնլայն–սեմինարում. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը կբարձրանա այն փաստից, որ ռուս խաղաղապահները, կարծես, երկարաժամկետ մնալու են Լեռնային Ղարաբաղում»,-  ասել է նա:

Միևնույն ժամանակ, Քենթը, բնութագրելով Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը, փաստորեն, մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու ցանկության մեջ: Նա մեջբերել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերը: «Նոյեմբերին Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկն ասաց. «Սա այն իրավիճակն է, որում մենք գտնվում էինք 1998 թ.։ Հետ Ադրբեջանը կհայտնվի այն իրավիճակում, որում մենք գտնվում էինք 2008 թ., և այդ ժամանակ նա կհայտնվի այն իրավիճակում, որում մենք այժմ գտնվում ենք»,- ասել է ամերիկյան արտաքին գործերի նախարարության պաշտոնյան:

«Սա բավականին հոռետեսական, բայց հնարավոր է և իրատեսական գնահատական է այն բանի, թե ինչպես է Ռուսաստանը շահարկում Ղարաբաղյան հակամարտությունը` հանուն իր շահի, և առանց իրականում ձգտելու լուծել խնդիրը ու թույլ տալու Հայաստանին և Ադրբեջանին՝ առաջ շարժվել»,- ասել է Քենթը:

Միևնույն ժամանակ, Քենթը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը.։

Ըստ ամերիկացի դիվանագետի՝ «անվտանգության առումով առկա է հիմնական մարտահրավեր՝ ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այնպես, որ դա թույլ տա երկու երկրներին՝ վերջնական համաձայնության գալ կարգավիճակի վերաբերյալ»: «...Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթող: Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ինչպես որ Հայաստանը հաղթել էր առաջին պատերազմում՝ քառորդ դար առաջ»,- ասել է Քենթը:

«Ռուսաստանի մտադրությունը մեկ այլ բաց հարց է,- հավելել է նա:- Ռուսաստանը որոշել է չհամաձայնել հրադադարի պայմաններին՝ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով... Ապահովել է դա ուղղակիորեն ... եռակողմ ձևաչափով»:

Քենթն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը շահագրգռված լինեն դրանում։ «ԱՄՆ-ը պատրաստ է օգնել երկու երկրներին՝ գտնել առաջընթացի ճանապարհը, և հավատարիմ են դրան»,- նշել է նա:

Բացի այդ՝ Քենթը կանխատեսել է, որ «դա, հնարավոր է, այլ բարենպաստ հնարավորություններ է բացում», այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացում ապագայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր