Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 ապր 2021 11:29

Հարբորդի զեկույցը «մաքրել է հայկական հարցի անորոշությունները».Թուրքիայի պաշտպանության նախարարը հոդված է գրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը RealClearDefense կայքի համար հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ այն վերնագրելով «Հայկական հարցը և Հարբորդի զեկույցը»։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։


Աքարը հիշեցրել է ընթերցողներին, որ ատենախոսություն է գրել «Հարբորդի ռազմական առաքելությունը Հայաստան» թեմայով, նա ասել է, որ ամերիկացի գեներալ Ջեյմս Գաթրի Հարբորդը կարկառուն զինվոր էր, որը կարևոր դեր է խաղացել հակամարտություններում, որոնցում ներգրավված է եղել ԱՄՆ-ը՝ սկսած Մեքսիկական հեղափոխությունից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ, և ակտիվ դեր է խաղացել իր երկրի և Թուրքիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի միջև ժամանակակից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործում:


Ըստ Աքարի, Հարբորդի զեկույցը «մաքրել է հայկական հարցի անորոշությունները»:


«Ընդհանուր կազմված 1603 էջից` զեկույցը մաքրեց առեղծվածների և քարոզչության վարագույրը և ներկայացրեց իր մտավոր ազնվությունն ու օբյեկտիվությունը պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության և հայ հպատակների հարաբերությունների նկատմամբ իր մոտեցման մեջ», - գրել է Աքարը։


Նա ավելացրել է, թե Հարբորդը հաստատել է, որ թուրքերը և հայերը տարիներ շարունակ խաղաղ են ապրել՝ մեջբերելով Հարբորդի խոսքերը, որոնք նշում են, որ երկու ժողովուրդները հինգ դար միասին ապրել են նույն հողի վրա, ինչը վկայում է փոխադարձ համերաշխության և փոխադարձ հարաբերությունների մասին:


Անադոլու գործակալությունը գրում է, որ Թուրքիայի դիրքորոշումը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ այն է, որ «հայերի մահը Արևելյան Անատոլիայում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ոմանք անցան ներխուժող ռուսների կողմը և ընդվզեցին օսմանյան ուժերի դեմ: Հայերի հետագա տեղափոխումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի: Թուրքիան առարկում է միջադեպերը որպես «ցեղասպանություն» ներկայացնելը ՝ դրանք որակելով որպես ողբերգություն, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են ունեցել: Անկարան բազմիցս առաջարկել է ստեղծել հիմնախնդիրը լուծելու համար Թուրքիայից և Հայաստանից պատմաբանների, ինչպես նաև միջազգային փորձագետների համատեղ հանձնաժողով»:


Նշենք, որ այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը մեծապես անհանգստացնում է Թուրքիային, որը պաշտոնական ու լոբբիստական աշխատանքներ է տանում՝ այն թույլ չտալու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր