Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 մայիս 2021 18:00

Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում

Եվրոպական խորհրդարանում մայիսի 20-ին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում։

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը թվիթերում գրել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամներին Ադրբեջանն ուղարկում է մտահոգիչ նամակներ ու ներկայացրել է նամակներից հատվածներ։

««Հակագրոհ» ու «հումանիտար իրավունքի հարգում» Արցախի պատերազմում՝ ՍՈՒՏ, կրոնական հուշարձանների պահպանում՝ ՍՈՒՏ»,-գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ուղարկվող նամակներում Ադրբեջանի պնդումները, թե Ադրբեջանը «հակագրոհ» է իրականացրել ի պատասխան Հայաստանի հարձակման, Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային հումանիտար իրավունքը։

Նամակում ասվում է, թե Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության մասին ու որ իր բարի կամքն էլ ցույց է տալիս՝ թույլատրելով հայերին այցելել Դադիվանք, ու նաև սկսել է «նախկին ալբանական Ղազանչի եկեղեցու» վերանորոգումը։

Նշենք, որ նախօրեին USCIRF (ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը) մտահոգություն էր հայտնել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի հետ կապված, նշելով, որ «USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների և այլ կրոնական վայրերի ամբողջականության պահպանման վերաբերյալ զեկույցներով, ինչպիսիք են Շուշիի Հայ Առաքելական Ղազանչեցոց տաճարը, որի գմբեթները, կարծես, հանվել են՝ «վերականգնման» մասին լուրերի ֆոնին` առանց այս եկեղեցու հետևոդների ներդրման»։

Օրերս էլ ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, նշելով, որ դա հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-ից 20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է  «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Ռազմագերիների հարցի քննարկումը տեղի կունենա մայիսի 20-ին, որից հետո կլինի քվեարկություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր