Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

22 մայիս 2021 11:02

ԱՄՆ-ի ակտիվությունն ուղղված է իրավիճակը սրելուն...Գուցե արդեն վաճառե՞լ է երկիրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


Մենք ականատես ենք լինում քայլերի, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում պերմանենտ պահպանել լարվածությունը: Խոսքը, մասնավորապես, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների մասին է: Այդ քայլերն ուղղված են նաև նշվածից բխող խնդիրներում խառնված Ռուսաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:


«Ադրբեջանը, մտավոր օգնություն ստանալով Թուրքիայից և Իսրայելից, կարողանում է փայլուն կերպով մեր դեմ օգտագործել հոգեբանական և տեղեկատվական պատերազմների միջոցները: Արդեն երեք տարի է՝ նման գործընթաց կա: Հիմա առկա իրավիճակը պարզապես նշվածի շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը դեռ բավարարված չէ իր հաղթանակով, իսկ ռուսական խաղաղապահների առկայությունն էապես նվազեցրել է նրանց ախորժակը: Ու թեպետ 4,5 տարվա համաձայնություն կա, բայց ադրբեջանական, թուրքական և իսրայելական կողմերն ամեն ինչ անելու են ռուս խաղաղապահների հարցն ակտուալ դարձնելու համար: Այս իմաստով պատահական չեն նաև Բաքվում ռուս խաղաղապահների դեմ իրականացվող ցույցերը: Իսկ ավելի մեծ հաշվով, ոչինչ պատահական չէ: Նպատակը ռազմավարական բարձունքների տիրապետումն է, որին ուղղված քաղաքականությունը դեռ երկար է տարվելու»,-ասաց մեր զրուցակիցը:


Անդրադառնալով անցնող շաբաթ հայադրբեջանական սահմանային որոշ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ արտաքին ազդակներին ու հայտարարություններին՝ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ի ակտիվությունն այս առումով ավելի շատ ուղղված է իրավիճակը սրելուն, որովհետև դա բխում է ԱՄՆ-ի շահերից: «Նրանք լայնածավալ ռազմավարական ծրագիր են իրականացնում, որը ՌԴ-ի և Չինաստանի հարավային հատվածներում անկարգություններ, լարվածություն ստեղծելու նպատակ է ենթադրում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին, որոնց նկատմամբ թերահավատ մետեցումների աճ կա, ես մի քանի հանգամանք կառանձնացնեի: Այստեղ պետք է հաշվի առնենք նախ այն, որ ՌԴ-ն պետություն է, որն ունի իր շահերը և հետաքրքրությունները: Երկրորդ՝ մենք արդեն ավելի քան 3 տարի է՝ կորցրել ենք մեր՝ դաշնակից լինելու բարոյական իրավունքը: Նրանք շատ լավ են հասկանում, որ այս կառավարությունը չի կարող իրական դաշնակից համարվել: Հաշվի առնենք, օրինակ՝ միայն այն, որ ունես երկրի ԱԽ քարտուղար, որը ժամանակին մասնակցել է ՌԴ դեսպանատան դեմ տեղի ունեցող ակցիաներին, կամ կա վարչապետ, որը ժամանակին հայտարարություններ է արել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ:




Ցանկը կարող ենք շարունակել, բայց ՌԴ-ն շատ լավ է պատկերացնում, թե Հայաստանում հեղափոխություն կոչվածն ինչ նպատակներ է հետապնդում: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց այդ հեղափոխություն կոչվածի մի մասն էր նաև Արցախյան պատերազմը, որի ժամանակ միայն ռուսական վճռականության արդյունքում պահպանվեցին տարածքային որոշակի կետեր: Այդուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ չէ զոհաբերել իր շահերը հանուն մի երկրի, որի իշխանությունն ամբողջովին հակառուսական տրամաբանության մեջ է և հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար օգտվում է յուրաքանչյուր առիթից: Այնպես որ, պետք չէ շատ բան սպասել: Մենք այդ պարագայում նման ենք մեկին, որն ապրում է ուրիշի հաշվին ու մտածում է, որ ինքը կարող է ոչինչ չանել, բայց իրեն պարտավոր են պահել ու կերակրել: Եվ անգամ այս բանակցություններում հայկական կողմին, փաստորեն, ներկայացնում է գեներալ Մուրադովը»,-ասաց մեր զրուցակիցը:


Գագիկ Հարությունյանի խոսքով, ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե նախասիրությունների, այլ լուրջ ռազմավարական խնդիր են, և այս առումով պետք է խելամիտ գտնվել: Նրա խոսքով, այդ համատեքստում կարևոր է Ռուսաստանի հետ որոշակի եզրեր գտնելը, ինչն այս իշխանության դեպքում, սակայն, անհնար է: «Ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, զարգացնելու ու կառուցելու, այլ քանդելու, ոչնչացնելու իշխանություն է, և նրանք կանգ չեն առնի: Ես չեմ բացառում նաև ավելի վաղ շրջանառվող այն վարկածը՝ կապված 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը հանձնելու վերաբերյալ Փաշինյանին արված առաջարկի հետ: Գուցե այդ ծրագիրն արդեն իրագործվե՞լ է, գուցե այդ գումարներն արդեն փաշինյանական ընտանիքի անձնական հաշիվների վրա՞ են: Ավելին՝ գուցե, ինչպես առևտրականը, արդեն վաճառե՞լ է երկիրը: Այս իրավիճակում ես ոչինչ չեմ կարող բացառել: Իրավիճակը բավականին լուրջ է»,-ասաց մեր զրուցակիցը:


Աննա Բադալյան


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր