Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 հուն 2021 14:16

Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ լրացուցիչ սահմանապահ ուժեր են տեղակայված

Ռուսաստանն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Հայաստանի Սյունիքի մարզում, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինի խոսքով՝ լրացուցիչ սահմանապահ ուժեր են տեղակայված, որոնք տեղափոխվել են ՌԴ տարբեր շրջաններից, որպեսզի կարողանան ի լրումն ավանդական պատասխանատվության գոտու (հայ-իրանական և հայ-թուրքական սահման), ծառայություն իրականացնել նաև սահմանի խնդրահարույց հատվածներում:

Մասնավորապես, Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներում լրացուցիչ մի քանի սահմանապահ հենակետեր են տեղադրվել, իրականացվում է մշտական տեխնիկական և տեսողական հսկողություն: Բացի այդ, նաև տրանսպորտային հաղորդակցության անվտանգության վերահսկողություն է իրականացվում։

«Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գերատեսչությունների ղեկավարները բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության ընթացքում առաջացող հարցերի խաղաղ լուծման վերաբերյալ»,-ասաց Կոպիրկինը։

Դեսպանն անձամբ է այցելել ռուս և հայ սահմանապահների դիրքեր, իրավիճակը բավականին կայուն է։ Ռուսական մասնակցությամբ բանակցություններ են եղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի հրամանատարության միջև, սրացումից և զենքի կիրառումից խուսափելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Նրա կարծիքով՝ այդ պայմանավորվածությունը գործում է և առանցքային դեր է խաղում։ Իսկ ռուս զինվորականների ներկայությունն ինքին կարևոր հոգեբանական գործոն է տեղի բնակչության համար, որը բարդ իրավիճակում է հայտնվել։

«Իհարկե, ռուսական դրոշը, սահմանապահները, 102-րդ ռազմակայանի գումարտակային խումբը, որը տեղակայված է Գորիսում, մի մասն էլ՝ Սիսիանում, բնակչության հոգեբանական վստահության շատ կարևոր գործոն է, 102-րդ ռազմակայանի սահմանապահներն ու զինծառայողները օգնում են, որ մարդիկ իրենց պաշտպանված զգան»,-ասաց Կոպիրկինը։

Մեկնաբանելով խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հնարավոր ռոտացիայի մասին խոսակցությունները՝ դեսպանը նշեց, որ նա շարունակում է կատարել իր պարտականությունները:

Ինչ վերաբերում է խաղաղապահ զորքերի թվաքանակին, ապա այն ամրագրված է 2020 թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, ուստի դժվար թե կամայականորեն փոխվի:
«Սա երեք կողմերի պայմանավորվածության արդյունքն է։ Դա բավարար է, թե ոչ՝ ինձ համար դժվար է ասել․ ես գիտեմ միայն, որ անգամ այս թվաքանակով զորակազմը շատ ինտենսիվ և արդյունավետ է աշխատում, ընդ որում՝ ոչ միայն զուտ խաղապահական խնդիրներ լուծելով, այն է՝ պահպանել խաղաղությունն ու կայունությունը, համապատասխան միջոցառումներ անցկացնել, այլև լիարժեք մասնակցում է Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանն ու կարգավորմանը»,-ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով, դա մեծ դեր է խաղում հոգեբանական առումով՝ անվտանգության, հանգիստ կյանքի ու զարգացման, ապագայի հանդեպ հավատի հույս է տալիս։ Դա շատ կարևոր է։

Մինչ օրս գործում է մարդասիրական արձագանքման միջպետական կենտրոնը, աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ ենթակառուցվածքների վերականգնման մեծ ծավալի աշխատանք է կատարված, և այն շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր