«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

15 հուն 2021 12:17

Մեր հասարակությունը բավականին անհասկանալի ու անճանաչելի է դարձել...կապ չունի՝ 20, թե 25 կմ է հեռավորությունը, հրետանին շատ հանգիստ կարող է աշխատել

«Փաստ» օրաթերթը գրում է


Գրեթե ամեն օր ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է այն ահազանգերի մասին, որոնք ստանում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի նաև մի շարք բնակավայրերի մասին է, որտեղ ադրբեջանական զինծառայողները բացահայտ սպառնում են բնակիչներին: Վերջին շրջանում քիչ չեն դեպքերը, որոնք փաստում են նաև Գեղարքունիքում առկա սպառնալիքի մասին: Մինչդեռ Հայաստանում հասարակության մի հատվածի մոտ սպառնալիքի ընկալման խնդիր կա, եթե չասենք, որ այդ ընկալումն ի սպառ բացակայում է, օրինակ՝ ուղղակի վտանգից 20 կմ հեռու ապրողի մոտ: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ նախ անդրադարձանք Ադրբեջանի և այդ երկրի ԶՈւ-երի այսօրվա մարտավարությանը:




«Ադրբեջանն իրականում շատ պարզ քաղաքականություն է վարում: Այսինքն, հաղթողի քաղաքականություն է վարում ու փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի թե՛ Գեղարքունիքում և թե՛ Սյունիքում հետագա պատերազմի համար բարվոք դիրքեր ունենա: Այսինքն, Ադրբեջանը պատրաստվում է հետագա պատերազմին ու այս պահի դրությամբ փորձում է այդ պատերազմի համար ձեռք բերել ու ստեղծել իր համար հարմար ու նպաստավոր դիրքեր: Սա է Ադրբեջանի քայլերի տրամաբանությունը: Կարող եմ միանշանակ ասել, որ Ադրբեջանն այս փուլում այդ նպատակով և այդ մտադրությամբ է առաջնորդվում»,-ասաց մեր զրուցակիցը:


Անդրադառնալով հայ հասարակության որոշ հատվածների վերոնշյալ ընկալումներին՝ Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Մեր հասարակությունը բավականին անհասկանալի ու անճանաչելի է դարձել, որովհետև իրականում Հայաստանն այնքան փոքր է, որ, բացառությամբ Երևանի և մի քանի քաղաքների, կարող է աշխատել թշնամու հրետանին: Այսինքն, կապ չունի՝ 20, թե 25 կմ է հեռավորությունը, հրետանին շատ հանգիստ կարող է աշխատել: Մեծ հաշվով՝ չմոռանանք, որ պատերազմի օրերին ԱԹՍ-ները հասան անգամ Երևան: Մենք իսկապես խնդիր ունենք. հասարակության մի մասը, կարծես թե, բաժանում է տարածաշրջաններն ու հարցը ոչ թե պաշտպանողական, ազգային, այլ ավելի շատ քաղաքական դաշտ է տանում: Եվ այդ քաղաքական դաշտում արդեն բևեռացում է սկսում: Եթե որևէ մեկն ասում է, որ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում, և իրենք տեսնում են, որ, օրինակ՝ դա հակազդվում է ինչ-որ քաղաքական ուժի խոսքին, իսկույն այդտեղ քաղաքականության միտում են տեսնում:


Հետո ինքնաբերաբար սկսում են հակազդել՝ առանց խորանալու և հասկանալու տվյալ խոսքն ու մեսիջը: Ճիշտն ասած՝ կարծում եմ, որ հասարակության վրա շատ լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել. այս արդյունքն ունենալու համար դրսի շատ ուժեր բավականին լուրջ են աշխատել: Խոսքն անտարբերության արդյունքի մասին է, որտեղ թշնամուց բարեկամի կերպար են ստեղծել»:


Անդրադառնալով մայիսի 12-ից հետո առկա իրավիճակին, երբ ադրբեջանական զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու դեռ շարունակում են այստեղ մնալ, Կարեն Հովհաննիսյանը շեշտեց. «Ադրբեջանն այս փուլում չի ուզում ռազմական որևէ բախման կամ որևէ հարցի լուծման գնալ, որովհետև վերոնշյալ տարածաշրջաններում փորձելու է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին իր ներկայությամբ հոգեբանական տեսանկյունից ճնշել և ստիպելու է թողնել այդ տարածքները: Այսինքն, մենք նաև այս առումով խնդիր ունենք. անզենք, անինքնաձիգ պատերազմը, որն անտես է ու չի երևում, հանգստություն է բերել խոր թիկունքում գտնվողներին, և նրանք կարծում են, թե պատերազմն ավարտվել է: Իրականում պատերազմը չի ավարտվել, և թշնամին այս փուլում այլ մարտավարություն է որդեգրել և այդ մարտավարությամբ է շարժվում»:




Ռազմական փորձագետն այլ սպառնալիքներ էլ է տեսնում:«Եթե այսպես շարունակվի, գալու է մի օր, երբ ՀՀ-ում մենք կունենանք շատ ավելի քիչ ՀՀ քաղաքացիներ, քան օտարազգի: Այս պահին ձուլման խնդիրն է դրված: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խնդիր է դրված, որ Հայաստանը միաձուլեն և կարողանան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահպանող կառույցները կազմաքանդել: Խոսքը եկեղեցու, բանակի, դպրոցի և բոլոր այն կառույցների մասին է, որոնք համախմբող գործառույթ ունեն: Նպատակն է կազմալուծել բոլոր այդ կառույցները, որ կարողանան ամբողջովին ձուլել թուրք հասարակությանը: Օրինակ՝ Թուրքիայում այդքան մեծ բնակչություն ունեցող քրդեր են ապրում, բայց, միևնույնն է, այնտեղ ուժեղ է թուրքական գործոնը: Ուզում են նման արդյունք ունենալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր