Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է, օրվա խորհուրդը ներկայացվում է «Տասը կույսերի» առակով          MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին       ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ    

15 հուն 2021 12:38

ՔՊ-ն հատուկ համապետական հանրահավաքի օրը փոխեց.պարտված ուժը, որը արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որպեսզի...

Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին, ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում։ Այս մասին Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։




«Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որը արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրությոններում, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ հունիսի 18–ին նախատեսված է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որի մասին իրազեկումը ավելի վաղ էր արված, սակայն ըստ քաղաքապետարանի որոշման՝ այն պետք է ավարտվեր ժամը 20։00-ին և սկսեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Հայաստան» դաշինքը դա որակել է իշխանության կողմից սադրանք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր