Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

28 հուն 2021 12:00

ՄԻԵԴ-ը չի միջամտում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու քրեական հետապնդումներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զերծ է մնում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։ Նման հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը` անդրադառնալով գերիների դեմ Ադրբեջանում ընթացող շինծու քրգործերին։

«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, նրանց ազատ արձակելու կամ նրանց իրավունքներն այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն ՄԻԵԴ միակ հրատապ միջոցը միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչն էլ կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև` նկատի ունենալով, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու են օգտագործել իրենց նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պատրաստակամ է համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց հետ։ Սակայն, միաժամանակ, կառույցը կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել գրասենյակի հետ։

Հիշեցնենք, որ փաստաբանների պալատը հունիսի 24-ին հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին։ Փաստաբան Հայկ Ալումյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ իրատեսական է հայ գերիներին հենց տեղում` Բաքվում իրավաբանական օգնություն տրամադրելը։ Ի դեպ, նման պատրաստակամություն ունի ինչպես Ալումյանն ինքը, այնպես էլ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր