ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

08 հուլ 2021 15:17

Տեսանյութ.Սպառնալիք է սպասվում Հայաստանին.Ադրբեջանին Թուրքիան է սատարում, իսկ բազմաթիվ խնդիրներ ունեցող Ռուսաստանը կկարողանա՞ կանխել այդ թեժացումը

Հիմա, ըստ էության, ունենք զրոյական սուբկետայնություն. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Թուրքագետն անդրադարձավ նախօրեին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նշեց, թե ինչ սպառնալիք կարող է լինել ՀՀ-ի դեմ։

Թուրքագետը կանխատեսում է, որ մեզ հրամցվելու է «պայմանագիր»՝ Հայաստանի և Ադրբեջանի կամ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Փորձագետը նշում է՝ քանի որ մյուս սցենարներն արդեն գործարկվել են՝ տարածքների մեծ մասն օկուպացված է, Հայաստանը որպես պետականություն զավթված է, պետական սահմաններն անարգված են և այստեղ գտնվում է ադրբեջանական բանակը, այլ սցենար չի կարող լինել։

«Այս պարագայում միակ հավանական հաջորդ սպառնալիքը պայմանագիրն է։ Այն ինքնին մեծագույն վտանգ է պետականության համար»։
Մելքոնյանը մեջբերեց ՌԴ նախագահի խոսքերը, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահություն, որը պետք է գալու լուրջ լուծումներ տալու համար։ Հավելեց, որ ենթադրյալ պայմանագիրը նշանակելու է առաջին հերթին փոխադարձ սահմանների ճանաչում։ Ըստ թուրքագետի, պետք էր սահմանների բաժանման սկզբունքը հստակեցնել, սակայն, քանի որ մենք պարտված ենք, անելու ենք այն, ինչ Ադրբեջանն է պահանջում։

«Հիմք ընդունվում են ներկայիս սահմանները՝ ադրբեջանանպաստ ձևով. անկլավներ, ստրատեգիական բարձունքներ, ջրային ռեսուրսներ, որոնք հավանական է մնան Ադրբեջանի կազմում»։

Եթե լինի սահմանազատում, որով հայկական կողմը կընդունի, որ Գորիսից այն կողմ Ադրբեջանն է, փակվելու է նաև Արցախի հարցը։ Մելքոնյանը կարծում է, որ ՌԴ-ն բազմաթիվ խնդիրներ ունի ու ցանկանալու է թեժացումը կանխել ու այս իրավիճակը թողնելու է, որ իր հունով գնա։

«Որևէ օտար՝ նույնիսկ քո դաշնակիցը, քո շահերի համար այնքան շահագրգիռ չի լինելու, որքան որ դու։ Եթե հիմա ունես մի հասարակություն, որը հրապարակում ասում է «Շուշին ադրբեջանական է», «թող Ալիևը գա մեզ սպանի, մենակ Քոչարյանը չգա», ուրեմն ակնկալել, որ ՌԴ-ն լինելու է Հռոմի պապից ավելի կաթոլիկ, կամ հայից ավելի հայ՝ միամտություն կլինի»,- եզրափակեց թուրքագետը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր