Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով          Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ       Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ    

30 սեպ 2021 13:00

Մասշտաբային զորավարժություններ Ադրբեջանի սահմանին. ի՞նչ ազդանշան է Իրանն ուղարկում Բաքվին

topcor.ru-ն «Մասշտաբային զորավարժություններ Ադրբեջանի սահմանին. ի՞նչ ազդանշան է Իրանն ուղարկում Բաքվին» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել: Թեհրանը հարյուրավոր տանկեր, համազարկային կրակի և մարտավարական հրթիռային համակարգեր է տարել Արևել յան Ադրբեջան կոչվող հյուսիսային նահանգ: Քանի որ այդ ամենը տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանին, Երևանի որոշ փորձագետներ ոգևորվել են՝ համարելով, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից ուշացած պարսիկները որոշել են «պատասխան տալ» պաշտոնական Բաքվին: Արդյո՞ք դա այդպես է, և ինչի՞ է փորձում հասնել Իրանը նման ռազմական ուժի ցուցադրությամբ: Այդ հարցը միանգամից մի քանի ենթաշերտ ունի, ուստի եկեք հատ -հատ դիտարկենք դրանք:


Ճանապարհային հարկ


Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Բաքվի և Անկարայի միջև դաշինքի հիմնական նպատակներն էին տարածքային ամբողջականության վերականգնումը և նախկինում արգելափակված տրանսպորտային հաղորդակցության բացումը: Ադրբեջանը պետք է հայկական տարածքով ցամաքային միջանցքով միանար Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ: Գաղափարն այն էր, որ ստեղծվեր «Անդրկովկասյան Տրանսսիբը», որը ենթադրաբար ձեռնտու էր բոլորին, բացառությամբ, թերևս, այդ ճանապարհից դուրս մնացած Վրաստանից: Ճիշտ է, մեղրի ցանկացած տակառի մեջ էլ խեժ է լինում: Պաշտոնական Երևանն այն կարծիքին է, որ Նախիջևան տանող ճանապարհին իր տարածքը հատելիս ադրբեջանական ապրանքները պետք է անցնեն բոլոր մաքսային ընթացակարգերը:


Ի պատասխան, ադրբեջանցիները փակել են Հայաստանն ու Իրանը կապող մայրուղին և սկսել «ճանապարհային հարկ» գանձել անցնող մեքենաներից: Երևան -Բաքու դիմակայության արդյունքում իրանական բեռնատարներից են սկսել պահանջել 100 դոլարից մինչև 300 դոլար տարանցման վճար: Այն վարորդներին, ովքեր այդքան գումար չունեին իրենց հետ, թույլատրում են անցնել, բայց վերադարձի ճանապարհին ամբողջ գումարը վճարելու պայմանով: Հասկանալի է, որ Թեհրանը ծայրահեղ դժգոհ է այն փաստից, որ հենց նա է ստիպված «վճարել և ապաշխարել» ուրիշի հակամարտության համար: Բայց արդյո՞ք դա բավարար է Ադրբեջանի հետ սահմանին բազմանշանակալի ռազմական զորավարժություններ սկսելու համար:


Թուրքիայի գործոնը


Եթե նայեք ադրբեջանական մամուլին և կարդաք մեկնաբանությունները, ապա ակնհայտ նկատելի է հաջողությունից գլխապտույտը: Գլխին արագ ձևավորած թագը (մի՞թե երկուսով մեկին հաղթելը մեծ պատիվ է) խոչընդոտում է շատ ադրբեջանցիների հասկանալ, որ նրանք ստիպված կլինեն վճարել Լեռնային Ղարաբաղում իրենց հաջողությունների համար՝ կորցնելով իրենց ազգային ինքնիշխանության մի մասը: Իհարկե, ամբողջական կլանման մասին խոսք չկա, սակայն Բաքուն առանցքային դեր է խաղում Անկարայի կողմից մտածված «լոգիստիկ գերտերության» կառուցման և «Մեծ Թուրանի» միասնական բանակի ստեղծման գործում: Նման պանթուրքիստական նախագիծը աշխարհաքաղաքական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն այն ոչ պակաս վտանգավոր է նաև հարևան Իրանի համար:


Փաստն այն է, որ ժամանակին և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պարսկական կայսրության մաս են կազմել: Այսօր Իրանի կազմում են Արևել յան Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգները, որտեղ հիմնական բնակչությունը, բնականաբար, էթնիկ ադրբեջանցիներն են: Որպես թյուրքական էթնոսի մաս՝ նրանք հետաքրքրում են ամբիցիոզ Անկարային և «կիսավասալ» Բաքվին, ինչպես նաև նրանք պոտենցիալ սպառնալիք են Իրանի տարածքային ամբողջականության համար: Մյուս կողմից՝ թալիշները, որոնք իրանախոս ժողովուրդ են, երկու մասի են բաժանված պետական սահմաններով, և նրանց որոշ մասն ապրում է հարավ-արևել յան Ադրբեջանի տարածքում: Խորհրդային ժամանակաշրջանում նրանք ակտիվորեն դիմադրել են ադրբեջանացմանը և պայքարել ինքնավարության համար: Այդ ամենը 1993 թվականին հանգեցրել է չճանաչված Թալիշ-Մուղանական Ժողովրդական Հանրապետության ձևավորմանը, որը Բաքուն ստիպված է եղել ճնշել ուժով ու բռնությամբ: Այսպիսով, Թեհրանն ու Բաքու-Անկարա դաշինքը ունեն իրենց փոխադարձ հաշիվները և խաղարկում են այնպիսի «ազգայնական» խաղաթղթեր, որոնք կարող են օգտագործվել անջատողական տրամադրություններ հրահրելու և իրավիճակը ապակայունացնելու համար: Նկատենք, որ Իրանն իր զորավարժություններն անցկացնում է հենց Արևել յան Ադրբեջանի տարածքում:


Իսրայելի գործոնը


Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հիմնական դաշնակիցը, որն ապահովել է Բաքվի հաղթանակը, համարվում է Թուրքիան, որը տրամադրել է սպառազինություն և ռազմական խորհրդատուներ: Սակայն այդ հակամարտության երկրորդ ամենակարևոր «հովանավորը», անկասկած, Իսրայելն է: Թել Ավիվը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից ստացել է առավելագույնը. նա վաճառել և գովազդել է իր հարվածային անօդաչու թռչող սարքերն ու խոյահարող զինամթերքը ամբողջ աշխարհով մեկ: Անսովոր է տեսնել Իսրայելին ու Թուրքիային նույն դաշինքում, բայց, ինչպես գիտենք, փողից հոտ չի գալիս: Իրանի մահացու թշնամի հրեական պետության դիրքերի ամրապնդումն իր հյուսիսային սահմանին չափազանց անբարենպաստ է Թեհրանի համար:


Իհարկե, Ադրբեջանում Իսրայելի ռազմակայանների մասին խոսք լինել չի կարող, սակայն իրանցիները մտավախություն ունեն, որ Բաքուն կարող է թույլ տալ Իսրայելի բիզնեսին մուտք գործել երկիր և մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին: Իսկ այնտեղ, ուր կա շատ փող, հայտնվում են ինչպես «փափուկ ուժը», այնպես էլ հատուկ ծառայությունները: Իսրայելի նման ծավալումը հարևան պետությունում կարող է արժանանալ Իրանի ամենադաժան արձագանքին: Չի բացառվում, որ սահմանային զորավարժությունները կազմակերպվել են հենց Բաքվին վտանգավոր որոշումներց հետ կանգնեցնելու համար, այլ ոչ թե «ճանապարհային կորզումների» պատճառով


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր