Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը          Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին       Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից    

19 նոյ 2021 13:33

Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից

Եվրասիական տնտեսական միության քաղաքացիները վարկերի համար դիմելու դեպքում հավասար հնարավորություններ կստանան միավորման ամբողջ տարածքում։ Տեղեկությունը հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Երևանում։
«Հնգյակի» քաղաքացիները վարկեր ստանալու համար դիմելիս հավասար հնարավորություններ կստանան ամբողջ միության տարածքում։ Ընդ որում՝ բանկերը կկարողանան ստուգել իրենց հաճախորդի պատմությունը՝ անկախ նրա քաղաքացիությունից ու, վերլուծելով ռիսկերը, համապատասխան որոշումներ կայացնել վարկերի տրամադրման մասին», - ասաց Միշուստինը:
Մոտ ժամանակներս միության հանրապետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմությունների ազգային բյուրոներում պահվող տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները:
Այս տվյալները պետք է պաշտպանության բարձր աստիճան ունենան: Արդյունքում միության հանրապետություններից մեկի ռեզիդենտները կարող են վարկի համար դիմել մնացած չորս երկրների բանկեր։ Բանկերը կարող են ստուգել նրանց վարկային պատմություններն ու վարկավորման մասին որոշումներ կայացնել:
«Հեռավար վարկավորման պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները, որոնք արդեն զարգանում են և՛ Ռուսաստանում, և՛ Ղազախստանում, և՛ մեր մյուս հանրապետություններում», - ավելացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր