Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

16 դեկ 2021 16:02

ՄԱԿ–ի դատարանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել.ՀՀ-ի պահանջած 4 միջանկյալ միջոց դատարանը բավարարել է, Ադրբեջանինը 1

Միջազգային տարբեր ատյաններում այս պահին մի քանի դատական գործընթաց է ընթանում 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված, անհետ կորած անձանց հարցերով։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«ՄԻԵԴ–ում մենք դեռ պատերազմի ընթացքի հետ կապված ու մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը։ Այս գործընթացներով, իհարկե, ադրբեջանական կողմի վարքագիծը շատ կանխատեսելի է ու հակասում է դատարանի կայացրած որոշումներին։ Նրանք հետևողականորեն խախտում են ժամկետներ, հետևողականորեն տրամադրում են ոչ ճիշտ տեղեկատվություն։ Կա նաև ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ևս ունենք լրացուցիչ որոշում», –ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը չցանկացավ գերիների մասին թվային տվյալներ հայտնել։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հավասարության նշան դրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Կիրակոսյանը չհամաձայնեց` ասելով. «Հավասարության նշան չի դրել արդարադատության միջազգային դատարանը, ձեր ասածն իրականությունից շատ հեռու է»։
Կիրակոսյանը շեշտեց, որ որոշումներն ուշադիր կարդալու դեպքում կարելի է տեսնել, որ Հայաստանի պահանջած առնվազն 4 միջանկյալ միջոց դատարանը բավարարել է, այն դեպքում, երբ Ադրբեջանի պահանջներից միայն 1-ն է բավարարել, իսկ երկրորդը ընդհանրական կոչ է` ուղղված երկու կողմերին»,– ասաց նա` մեկնաբանելով, որ միջանկյալ որոշմամբ դատարանը հստակ արձանագրել էր Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության քարոզը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով, պահանջել էր միջոցներ ձեռնարկել կանխելու մշակութային արժեքների ոչնչացման ռիսկը, ապահովել հայ գերիների հավասարությունն օրենքի առաջ` կապելով ատելության խոսքի մթնոլորտի հետ, ու պահանջել էր նաև չսրել հետագա վեճը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր