ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

21 հուն 2022 14:17

Երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը հնարավոր կլինի մոտ ապագայում

Հակաքաղցկեղային հակամարմինների համակցությունը կարող է արդյունավետ լինել մանկական երկու ամենադժվար քաղցկեղների դեմ՝ նեյրոբլաստոմայի, որը խոցում է փոքր երեխաների նյարդային բջիջները, եւ օստեոսարկոմայի, որն ազդում է ոսկորների վրա:


Ինչպես նշում է Medportal.ru-ն, քաղցկեղի այս տեսակներով հիվանդների մեկ երրորդից մինչեւ կեսը կամ երբեք չեն արձագանքում քիմիաթերապիային, ճառագայթմանը եւ վիրահատությանը կամ արձագանքում են, բայց հետո ռեցիդիվի են բախվում: Այսօր այդպիսի հիվանդների մեծ մասը մահանում է




Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականների կողմից մկների վրա անցկացված հետազոտության համաձայն՝ հակաքաղցկեղային հակամարմինների համակցությունն արդյունավետ է մանկական այս երկու դժվար բուժվող քաղցկեղների բուժման համար:


Գիտնականները քաղցկեղով մկներին հակամարմիններ են ներարկեկ, որոնք ուղղված են քաղցկեղի բջիջների մակերեսի երկու տեսակի իմունային մարկերներին: Միասին հակամարմինները, որոնք կոչվում են anti-GD2 եւ anti-CD47, շատ ավելի արդյունավետ էին չարորակ բջիջների դեմ, քան առանձին:


Գիտնականները զարմանքով նկատել են, թե որքան լավ է աշխատում այս համակցությունը` հաշվի առնելով, որ այդ հակամարմինները բավականին վատ են գործում ինքնուրույն: Փորձի մեկնարկից 40 օր հետո նեյրոբլաստոմայով բոլոր մկները, որոնց առանձին հակամարմիններ էին ներարկվել, մահացե էին իրենց ուռուցքներից, իսկ այն բոլոր մկները, որոնք երկու հակամարմիններ էին ստացել, բուժվել են:


Այդպիսի թերապիան կանխել է նաեւ քաղցկեղի տարածումն օստեոսարկոմայով հիվանդ մկների մոտ։ Չնայած հակամարմինների համակցությունը որոշ չափով պակաս արդյունավետ էր օստեոսարկոմայի դեպքում, այն կանխել է քաղցկեղի տարածումը մկների թոքերում: Այդ բացահայտումը հուսադրող էր, քանի որ թոքերի մետաստազներն այդ հիվանդությամբ տառապող մարդկանց մահվան ամենահաճախակի պատճառն են:


Մկների վրա խոստումնալից արդյունքներին հաջորդել է հակամարմինների համակցության առաջին կլինիկական փորձարկումը: Դրան մասնակցում է մոտ 80 երեխա եւ երիտասարդ, ովքեր ռեցիդիվ նեյրոբլաստոմա ունեն կամ ում նեյրոբլաստոման երբեք չի արձագանքել բուժմանը, կամ ովքեր օստեոսարկոմայի ռեցիդիվ ունեն: Փորձն անցկացվում է ԱՄՆ 14 քաղցկեղային կենտրոններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր