Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 փետ 2022 12:49

Տեսանյութ.Հուսով եմ՝ բելառուսական կողմը կխուսափի որևէ գնահատական տալ ՀՀ-ի վերաբերյալ, եթե կրկնվի մենք կմտածենք՝ ինչպես պատասխանել

Մենք պարբերաբար գնահատում ենք մեր շուրջն ստեղծված անվտանգային միջավայրը և դրանց հետ կապված քայլեր ենք կատարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ չեղավ պաշտոնական արձագանք Թուրքիա-Ադրբեջան՝ «մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսի վերաբերյալ։
«Այդ քայելրի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում տարածաշրջանում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեծված իրավիճակին»,-ասաց Գրիգորանը։

Անդրադառնալով ՀՀ-ի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Գրիգորյանն ասաց, թե ՀՀ-ն արձագանքել է, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ։ «Հուսով եմ՝ բելառուսական կողմը այլևս կխուսափի որևէ գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում ՀՀ-ի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Դիտարկմանը, թե արդեն երկրորդ դեպքն է, որ Լուկաշենկոն ՀՀ-ի մասին խոսում է ոչ դիվանագիտական բառապաշարով և անգամ վիրավորական բառերով, Գրիգորյանն արձագանքեց․ «Իսկ մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Եթե նման միջադեպեր լինեն, մենք կմտածենք՝ ինչպես պատասխանել»։
Հարցին՝ չկա՞ պահանջ, որ Լուկաշենկոն ներողություն խնդրի, որովհետև ՀՀ սուվերենությանն սպառնացող հայտարարություններ է արել, ԱԽՔ-ն ասաց, թե բոլոր քայլերը կատարվել են տվյալ հայտարարության հետ կապված։
Այն հարցին՝ ՀՀ օրակարգում կա՞ Միութենական պետությանը միանալու հարց, Գրիգորյանն արձագանքեց՝ ՀՀ օրակարգում նման հարց չկա։ «ՀՀ-ն սուվերեն, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»,-ասաց նա։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ Արցախում 5 տարով տեղակայվելու հանգամանքին՝ Գրիգորյանն ասաց․«Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ՝ քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որ կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել»,-ասաց նա։
Արմեն Գրիգորյանը տեղին չհամարեց հարցն՝ առնչվող Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած է՛լ ավելի կոշտ ու կոպիտ, վիրավորական հայտարարությունները մեր կողմից անպատասխան թողնելուն։ Նա նշեց, որ պետք է տարբերակել Բելառուսի և Ադրբեջանի նախագահներին։


«Այդ հարցը տալուց, երևի, պետք է տարբերություն դնել Բելառուսի հետ մեր հարաբերությունների և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջև, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն։ Կարծում եմ՝ այդ հարցը տեղին հարց չէ», - նշեց նա, ապա իր հերթին հարց ուղղեց լրագրողին․


«Դուք, որպես մարդ, երբ ձեզ հետ լավ հարաբերություն ունեցող մարդը ձեզ լավ չի վերաբերվում, դրանի՞ց եք ավելի շատ վիրավորվում կամ դա անընդունելի համարում, թե՞ այն մարդուց, ում հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք։ Կարծում եմ՝ առաջինի դեպքում»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր