Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

05 հուն 2021 12:08

Լոնդոնն ուղղակի օգտագործում է Թուրքիային Ռուսաստանի դեմ.ռուս փորձագետը ԼՂ-ում հնարավոր զարգացումների մասին

«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, որն արցախյան պատերազմի օրերին իրադարձությունները լուսաբանում էր Արցախից, ռուս փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի հետ զրուցել է 2021 թվականին Լեռնային Ղարաբաղում սպասվող զարգացումների մասին:


«Անցյալ տարվա ավարտին ողջ ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի կողմն էր: Արյունալի պատերազմը, ռուս խաղաղապահների մուտքը, բախումներն ադրբեջանցիներին անցած շրջաններում… Կարծում եմ նախկին հայկական տարածքներում որոշակի պարտիզանական պատերազմ կլինի 2021-ի ողջ ընթացքում: Ձմռան ամիսներին ինտենսիվությունը թույլ կլինի»,-կանխատեսում է ռազմական փորձագետը:


Նրա կարծիքով՝ հակամարտությունը հնարավոր կլիներ ավարտված համարել, եթե կողմերը բավարարված լինեին դրա արդյունքներից: «Հայաստանն իրեն պարտված է զգում, սակայն չի համաձայնում այն հանգամանքի հետ, որ կորցրել է. այնտեղ ներպետական ճգնաժամ է՝ կապված վարչապետի և նրա շրջապատի հետ: Ադրբեջանում, թեև հաղթանակի շքերթ են անցկացրել, դժգոհություն կա իրենց դաշնակցի՝ Թուրքիայի կողմից, որը կարծում է, որ հնարավոր էր առավել արմատական արդյունքների հասնել և չկնքել այդ համաձայնագիրը»,-նշում է Լեոնկովը՝ հավելելով. «Հակամարտության հնարավոր շարունակությունը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ կունենա այն տարածքը, որը ներկա պահին պահպանում են մեր խաղաղապահները»:


«Կստանա՞ արդյոք այդ տարածքը միջազգային կարգավիճակ, թե՞ ոչ: Դա անկյունաքարն է, որը թույլ չի տալիս վերջակետ դնել կամ գոնե պարզություն սահմանել»,-ընդգծել է Լեոնկովը:


Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ փորձագետը շեշտել է, որ այն «մեծ խաղի մի տարրն է, որը Ռուսաստանի դեմ վարում է Բրիտանիան»: «Լոնդոնը սեփական մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի բացեիբաց հանդես գա և առաջ մղի իր զորքերը: Սակայն ունի մեծ ներուժ, ինչպես նաև լծակներ՝ կառավարելու այնպիսի ռեսուրսներ, ինչպիսին Թուրքիան է»,-կարծիք է հայտնել փորձագետը:


Նրա կարծիքով՝ առավել թույլ տնտեսություն ունեցող Թուրքիայի ընդլայնման գաղափարների հետևում կանգնած են ֆինանսապես հզոր երկրներ, ինչպիսին Բրիտանիան է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր