Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 մար 2022 16:36

Որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում չի հայտնվի. Արթուր Հովհաննիսյանը՝ հայելային հետքաշման մասին

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են, մենք կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին, բնականաբար, ՌԴ-ի մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ գործուն միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր: Մյուս կողմից մի շարք միջազգային կառույցների, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող կառույցների պարբերաբար ներկայացվում է իրավիճակը Արցախում և, ըստ այդմ՝ մենք շարունակում ենք աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 


Անդրադառնալով խաղաղապահների և ադրբեջանցիների միջև եղած պայմանավորվածությունների հավանականությանը՝  նա ընդգծեց, որ այդ թվում պաշտոնական հայտարարություններում պատշաճ քննությունների իրականացում են ակնկալում՝ այդ թվում խաղաղապահների և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանություն տալուց և կարծիք հայտնելուց, քանի որ պատշաճ քննությունն, ըստ էության, ավարտին չի հասել»:


Հարցին, թե պայմանավորվածությունները եղել են խաղաղապահների՞ հետ, թե՞ ավելի բարձր մակարդակով էին՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզի խտացնել գույները, քան հիմա կան: Ամեն դեպքում՝ գրոծողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում և, բնականաբար, առաջին հերթին այնտեղ կանգնած զորախմբերի գործողությունների մասին են մեր դիտարկումները»:


Նա նաև նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են գտնվել Քարագլխում և խնդիրը չի լուծվել: «Տեսնում ենք նաև ադրբեջանական կողմի հայտարարությունները, որոնք ավելի են սադրում իրավիճակը և բնավ չեն նպաստում այս պահին իրավիճակի հանգուցալուծմանը»:


Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու համար և ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, ռիսկերը նվազեցնելու և նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին հանգուցալուծում տալու համար:


Անդրադառնալով Երասխում զորքերի հնարավոր հայելային հետքաշման հնարավոր վտանգներին՝ նա ասաց, որ պետք է արձանագրել, որ երբ օրինակ վարչապետը հնչեցնում  է արտահայտություններ մեր անվտանգային միջավայրի հետ կապված՝ դրանք հաշվարկված են և մենք առանց հաշվարկելու չենք կարող մեզ թույլ տալ զբաղվել անվտանգային խնդիրներով: «Բնականաբար, ամեն ինչ հաշվարկված է՝ ելնելով ստեղծված հանգամանքներից: Ինչ վերաբերում է հայելային հետքաշման տարբերակներին՝ հնչում են կարծիքներ, որ որոշ բնակավայրեր կարող են հայտնվել թիրախում կամ խնդիրներ առաջանան բնակավայրերի հետ կապված, բայց մենք էլ մեր հերթին նշել ենք, որ հայելային հետաշման մեր առաջարակը ենթադրում է, թե որ ուղղությամբ և ինչ եղանակով է  այդ հետքաշումը տեղի ունենալու և որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում չի կարող հայտնվել»:


Հարցին, թե արդյոք այս դեպքում մեր տարածքները չեն դառնում վիճարկելի՝ նա պատասխանեց, որ, բնականաբար, ՀՀ կառավարությունը չի կարող ՀՀ տարածքները դարձնել վիճարկելի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր