Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 մայիս 2022 15:51

Քոչարյանի իշխանության աղբյուրը ուժն է, Սերժինը՝ փողը, Նիկոլինը՝ խոսքը,տեսնում ենք, թե ոնց են այս 3 գաղափարները հանուն իշխանության իրար հոշոտում

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի իշխանության աղբյուրը ուժն է։ Նրա գաղափարական առանցքը այն է, որ ժողովուրդը ժեխ է և այդ ժեխին պետք է կառավարել ուժի ցուցադրմամբ և ուժի կիրառմամբ։ Եթե ուժ չցուցադրես, քեզ ոչ ոք չի լսի։ Կարելի է առնել բոլորին, միայն եթե դու ուժեղ ես, եթե քեզանից վախենում են` քեզ կլսեն։
Սերժ Սարգսյանի իշխանության աղբյուրը փողն է։ Նրա գաղափարական առանցքը այն է, որ ժողովուրդը ժեխ է, բայց այդ ժեխին չի կարելի ուժով ճնշել, որովհետև դրանից ընկնում է արտադրողականությունը։ Ինչո՞ւ ուժ կիրառել, եթե կարելի է փողով առնել ամեն ինչ և բոլորին։ Եթե փող ունես` ուժ ունես, և հետևաբար քեզ կլսեն միայն այդ դեպքում։
Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը խոսքն է։ Նրա գաղափարական առանցքը այն է, որ ժողովուրդը ժեխ է, և եթե մեր նպատակը այն է, որ այդ ժեխը լսի, ապա ի՞նչ իմաստ ունի ուժ կիրառել, կամ փողով առնել, եթե կարելի է պարզապես ասել այն ինչ ուզում է լսել ժեխը և անել այն ինչ ուզում ես։ Եթե դու կարողանում ես վարպետորեն ստել, ապա իշխանությունը պահելու համար քեզ ոչ ուժ է պետք, ոչ էլ փող։
Հիմա մենք որպես ժողովուրդ «քաղաքկան դաշտում» տեսնում ենք, թե ոնց են այս երեք գաղափարները հանուն իշխանության իրար հոշոտում։ Մենք նայում ու տեսնում ենք, բայց ոչինչ չենք անում իշխանությունը մարդուն, քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։ Իսկ դա կարող է լինել միայն ժողովրդավար պետություն կայացնելու միջոցով։ Մարդուն, անհատին գնահատող խմբերի ու անհատների կողմից իշխանությունը իշխանության աղբյուրին` ժողովրդին, վերադարձնելու միջոցով։ Իրական իշխանությունը ազատ, արդար, համերաշխ հանրություն ունենալու մեջ է։
լրացում!
Քանի որ շատ են հարցնում Լևոն Տեր Պետրոսյանի մասին։ Չէի գրել, քնում որ ինքը չկա էսօրվա մրցարշավում, բայց ասեմ.
Ներքին քաղաքականություն մեջ նա եղածի «հիմնադիրն» է, «ճարտարապետը», «կնքահայրը», իսկ արտաքին հարաբերություններում նա առաջնորդվում էր` «մեր ուժը մեր թուլության մեջ է» թեզով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր