Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 մայիս 2022 17:28

Արցախը հանձնվեց Ադրբեջանին․ամենանվաստացուցիչն էր՝Շառլ Միշելը չօգտագործեց «ռազմագերի» տերմինը, այլ ՝«կալանավորներ»

«Իրավունք» թերթը գրում է․ «Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել նաեւ հուլիսին կամ օգոստոսին: Իսկ հանդիպումից հետո` Շ. Միշելը հայտարարությամբ է հանդես եկել, որի մանրամասների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

–Ըստ էության, Բրյուսելում որեւէ վտանգավոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց: Սա կարելի՞ է համարել նաեւ ընդդիմության փոքրիկ հաղթանակը, թե՞ ավելի վտանգավոր թակարդում հայտնվեց մեր երկիրը:

–Բացարձակ ոչ մի հաղթանակի մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ ես ի սկզբանե էլ գիտեի, որ Բրյուսելում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ստորագրվելիք փաստաթղթի հիմնակետերն ու առանցքն է, որը եթե ամփոփեմ մեկ նախադասությամբ, պետք է ասեմ, որ Բրյուսելում Շառլ Միշելի նախագահությամբ` Արցախը հանձնվեց Ադրբեջանին: Փաստացի, նա նշեց այն հիմնական սկզբունքները, որոնք տեղ են գտնելու ապագա «խաղաղության» պայմանագրում, եւ այնտեղ որեւէ բառ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Այն ինքնորոշման իրավունքի, ինչի համար 30 տարի պայքարել ենք, ինչ համար եղավ արցախյան երկու ազատամարտը, զոհվեցին տասնյակ հազարավոր տղաներ: Մինչդեռ Սերժ Սարգսյանի թողած բանակցային Կազանյան փաթեթն, ըստ էության, կարելի է համարել Արցախի հարցի լավագույն հայանպաստ լուծման վերջին փաստաթուղթը, ինչը միջազգային հանրության օրակարգում դրված էր, եւ ինչպես Ալիեւն էր 2016-ին ասում` իրեն փակ դռների հետեւում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ Բրյուսելում Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը փոխարինվեց ընդամենն «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձեւակերպումով: Այսինքն` չի էլ խոսվում Լեռնային Ղարաբաղի մասին, որպես կարգավիճակ ունեցող միավորի, այլ դիտարկում են այն, որպես տարածք` այն էլ Ադրբեջանի կազմում: Իսկ օրերս էլ իր ցինիկ վիդոուղերձում Ալիեւը հոխորտում էր, որ եթե Հայաստանում ինչ-որ ռեւանշիստական ուժեր շարունակեն խոսել կարգավիճակի մասին, ապա իրենք կջղայնանան ու այլեւս հավակնություններ կունենան իրենց, այսպես կոչված, «պատմական տարածքների»` Զանգեզուրի եւ Սեւանի հանդեպ:

–Ըստ Շառլ Միշելի` հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ` արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով` Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

–Սա նշանակում է, որ կողմերը համաձայնել են Տավուշի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին: Այսինքն` այն, ինչի մասին այդքան բարձրաձայնում էինք, եւ ինչին ի պատասխան նիկոլական «սեկտան» ասում էր, թե սուտ է, մինչդեռ այն ամրագրվեց Եվրոպական խորհրդի նախագահի քավորությամբ: Անկեղծ ասած, ինձ այստեղ որոշակի զարմացնում է նաեւ Ռուսաստանի պահվածքը: Այս գործընթացի հիմնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, սրա հաջորդ քայլը լինելու է ռուս խաղաղապահներին քաղաքավարի կամ ոչ այնքան քաղաքավարի Արցախից դուրս հրավիրելը կամ նրանց առաքելության ժամկետը լրանալուց հետո` մանդատը չերկարացնելը: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը, այսօր ունենալով այնպիսի գերագույն խնդիր, ինչպիսին Ուկրաինան է, ինչպես ասում են` «նե դո նաս», բայց ՌԴ-ն էլ պետք է հասկանա, որ Արեւմուտքը, որդեգրելով Նիկոլին ու նիկոլականությանը, մեկ խնդիր է հետապնդում` Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից եւ Հայաստանից:

–Իր հայտարարության մեջ Շառլ Միշելը չօգտագործեց «ռազմագերի» տերմինը: Ի՞նչ կասեք այս մասին:

–Սա ամենանվաստացուցիչն էր: Եվրոպական խորհրդի նախագահն իր ձեւակերման մեջ ականազերծումից հետո, ինչն Ադրբեջանի պահանջով ավելի առաջնային էր, նոր միայն խոսեց այդ մասին, ընդ որում` ռազմագերիների փոխարեն` օգտագործելով «կալանավորների» վերադարձ ձևակերպումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր