Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

07 հուլ 2022 16:56

Պետք չէ որոշ գործընթացներ խառնել իրար.պետք է կենտրոնանալ ներկայի ու ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա

Պետք է որոշ գործընթացներ տարանջատել մյուսներից, չխառնել դրանք։ Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկյան Moderna դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար, ՛՛Ավրորա՛՛ մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը:


Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, հետեւաբար, ոչ մի իշխանություն չի կարող ազդել դրա վրա, եւ եթե չլիներ Ցեղասպանությունը, հայերի մեծամասնությունը չէր ցրվի աշխարհով մեկ։


՛՛Երկու տարի առաջ, երբ համաշխարհային լրատվամիջոցները խոսում էին իմ պատվաստանյութի մասին, Թուրքիայում գրեցին, որ ես թուրք եմ, որը ժամանակին տեղափոխվել է այլ երկիր, իսկ հետո արձագանք եղավ, որ եթե այնտեղ հայերին չսպանեին, գուցե մենք շարունակեինք այնտեղ ապրել՛՛,-ասաց Աֆեյանը։


Ըստ նրա՝ ներկայիս խոսակցությունները պետք է այլ ուղղությամբ ընթանան, պետք է կենտրոնանալ ներկայի ու ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա։


՛՛Անցյալը կարելի է ուսումնասիրել իրավական եւ այլ մեթոդներով, հետեւել, թե ինչ կլինի Թուրքիայի պարտավորությունների եւ մոտեցումների հետ։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ մենք զգուշորեն, աստիճանաբար չենք կարող տնտեսական կապեր ստեղծել։ Ի վերջո, մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանա։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում, եւ Հայաստանն այլ տեղ չի կարող տեղափոխվել՛՛,-ասաց Նուբար Աֆեյանը։


Նշենք, որ այսօր Աֆեյանին շնորհվել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր