Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 օգոս 2022 13:21

Պուտինին փորձում են ներքաշել նոր պատերազմի մեջ.Կարելի՞ է սպասել վճռական գործողություններ Մոսկվայի կողմից, իհարկե՝ ոչ, ՌԴ-ն կուշտ է արդեն Ուկրաինայի խնդիրներով

Ռուսաստանին փորձում են ներքաշել զինված կոնֆլիկտի մեջ Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը, որը չի կատարում հրադադարի համաձայնության պայմանները՝ ստորագրված Ադրբեջանի և ՌԴ-ի հետ, հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշի հանդես գալ իր կողմից, հայտարարում է URA.RU-ի հետ հարցազրույցում Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: Սակայն Պուտինի համար ավելի կարևոր է պահպանել չեզոքությունն այդ իրավիճակում, համոզված է քաղաքագետը:


- Սերգեյ Ալեքսանդրովիչ, Լեռնային Ղարաբաղում նախօրեին նոր սրացում տեղի ունեցավ, խախտվել է հրադադարի ռեժիմը: Ինչո՞ւ հենց հիմա:


- Դժվար է ասել, թե ինչու հենց հիմա: Բայց կան մի քանի հիմնարար պատճառներ: 2020 թ. համաձայնագրով Հայաստանը պարտավոր էր Լեռնային Ղարաբաղի սահմանազատում իրականացնել, դուրս բերել այնտեղից իր բանակային ստորաբաժանումները: Ուժային գործառույթները պետք է մնային ռուսական խաղաղապահներին: Հայաստանն այդպես էլ դա չարեց: Բացի այդ, Հայաստանը պետք է բացեր Զանգեզուրի միջանցքը, որը շատ կարևոր է Ադրբեջանի և Թուրքիայի համար,- դա նույնպես չի արվել: Գումարած՝ չի անցկացվել սահմանագծում:


Ադրբեջանը 25 տարի փորձում էր  խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Բայց չստացվեց: Փաստորեն վերցրին ու զինված ճանապարհով վերադարձրին տարածքի 70 տոկոսը իրենց հսկողության տակ: Ադրբեջանը, կարծում եմ, պարզապես տեսնում է, որ Հայաստանը չի կատարում որևէ պայմանավորվածություն, ուստի մնում է միայն ռազմական ճանապարհը, որով կարելի է գնալ:


- Ենթադրվում է, որ դա երկարատև՞ պատմություն է:


- Կողմերն այսուհետև էլ կմեղադրեն միմյանց: Այդ է նրանց ռազմավարությունը:


Ադրբեջանը մտադիր է, որ ուժային միջոցով ստիպի Հայաստանին կատարել համաձայնությունը, Հայաստանը՝ որ գժտեցնի Ադրբեջանին ռուսական խաղաղապահների հետ և հասնի նրան, որ Ռուսաստանն անմիջականորեն ներքաշվի այդ զինված կյոնֆլիկտում:


- Իսկ կա՞ վտանգ, որ մեր խաղաղապահները ստիպված լինեն մարտի մեջ մտնել: Չէ՞ որ «Հատուցում» գործողության արդյունքում Ադրբեջանը գրավել է գերիշխող բարձունքներ Լաչինի միջանցքի շուրջը, որը գտնվում է մեր զինվորականների հսկողության տակ:


- Ամենամեծ վտանգը Ռուսաստանին կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի, կա՛մ Թուրքիայի հետ գժտեցնելն է: Թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ երրորդը մեզ ձեռնտու չէ: Ուստի մենք չեն խառնվում:


- Հայտնի է, որ օգոստոսի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել:  Իհարկե, խոսակցության մանրամասները չեն հաղորդվել, բայց ի՞նչ եք կարծում, խոսք եղե՞լ է գործողության մեկնարկի մասին: Փաշինյանը հենց այդ զինված աջակցությո՞ւնն էր ակնկալում Պուտինի կողմից:


- Հնարավոր է, որ Փաշինյանը զանգահարել է հայտնելու համար մարտական բախումների մասին: Բայց Պուտինը կարող էր մատնանշել, որ հարկավոր է կատարել 2020 թ. համաձայնության պայմանները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ախր հստակ դիրքորոշում ունի. եթե Զանգեզուրի միջանցք չկա, ինչո՞ւ գոյություն ունի Լաչինի միջանցքը, որի անվտանգությունը ապահովում են ռուսական խաղաղապահները: Երկրորդ՝ նա այսպես է մտածում. եթե ռուսական խաղաղապահները չեն կարողանում զատել զինված հայերին խաղաղ բնակիչներից, կնշանակի դա կանեն իրենք՝ ադրբեջանցիները:


- Ադրբեջանը և Հայաստանը այս տարվա գարնանը Բրյուսելում կարծես պատրաստակամություն հայտնեցին ստորագրելու հաշտության պայմանագիր: Եվ Ռուսաստանը ողջունեց այդ քայլը: Հիմա ի՞նչ հավանականություն կա, որ դա կարվի:


- Ոչ մի շանս: Հայաստանը ինքնավարություն է ուզում Ղարաբաղին՝ համեմատելի Թայվանի ինքնավարության հետ (փաստացի անկախություն): Բայց Ադրբեջանն առհասարակ չի ցանկանում որևէ ինքնավարություն Ղարաբաղին: Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար հանրապետություն է եղել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: Այն ժամանակ ինքնավարությունն ավարտվեց անջատողականությամբ, մարտերով և փաստացի անջատումով: Ալիևը չի ցանկանում կրկնել դա:


- Բայց Հայաստանն ինքը չի ճանաչել մինչև հիմա Ղարաբաղի անկախությունը…


- Դե հա: Որովհետև Ադրբեջանը հասկացրել է, որ եթե Հայաստանը ճանաչի, խաչ կդնի ողջ բանակցային գործընթացի վրա: Եվ իր շահերը կպաշտպանի զինված ճանապարհով:


- Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է ճանաչել Ղարաբաղը:


- Դա տեղի կունենա ֆանտաստիկ կամ այլ աշխարհում:


- Ռուսաստանն առայժմ հետևում է տեղի ունեցողին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլը անհանգստացած է իրավիճակով և զսպվածության կոչ է անում: Կարելի՞ է սպասել վճռական գործողություններ Մոսկվայի կողմից, փորձեր նորից կողմերին բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու, ինչպես որ եղել է արդեն 2020 թ. աշնանը:


- Հազիվ թե Պուտինը նման գործողություններ ձեռնարկի: Ռուսաստանը կուշտ է արդեն Ուկրաինայի խնդիրներով: Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Իսկ Ռուսաստանը շահագրգռված է չեզոք հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ այդ խնդիրների, ուկրաինական հակամարտության կապակցությամբ:


Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան պահպանի չեզոքությունը և չմիանա հակառուսական պատժամիջոցներին: Ուստի Ռուսաստանի գործողությունները Ադրբեջանի դեմ քիչ հավանական են, Հայաստանի դեմ՝ ՀԱՊԿ-ի անդամի, նույնպես: Ռուսաստանը ցանկանում է պահպանել չեզոքությունը:


- Ո՞րն է Ռուսաստանի շահը Ղարաբաղում:


- Շահը, օրինակ, Զանգեզուրի միջանցքն է, որը Հայաստանը չի ցանկանում բացել: Եթե այն բացվի, Ռուսաստանը կարող է դրանով բեռներ փոխադրել, ապրանքների հոսքեր կլինեն, մարդիկ կկարողանան մեքենաներով, երկաթուղով մեկնել Թուրքիա:


- Ինչպե՞ս կարող է կոնֆլիկտի սրացումն անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա: Հայաստանում, ինչպես արդեն հայտարարել է Փաշինյանը, ՌԴ խաղաղապահ առաքելությունը «հարցեր է առաջացնում»:


- Բացասական կանդրադառնա: Հայաստանում շատ ուժեղ հակառուսական տրամադրություններ են: Նրանք կարծում են, որ ռուս խաղաղապահները պետք է հետ մղեն ադրբեջանական բանակին: Բայց ռուսական բանակը, նախ, չի ցանկանում դա, երկրորդ՝ նա չունի այդ մանդատը: Նա բնակչության անվտանգությունն ապահովելու մանդատ ունի: Այդ մանդատը կարող է   ի հայտ գալ, եթե Ադրբեջանը համաձայնի դրան: Բայց նա չի համաձայնի, ինչո՞ւ պիտի համաձայնի: Իսկ Հայաստանն իրեն այնպես է պահում, կարծես նման մանդատ կա: Հայ հասարակությունում վստահ են, որ Ադրբեջանը յուրաքանչյուր հարձակում կատարում է Մոսկվայի հետ համաձայնեցնելուց հետո: Բայց դա, իհարկե, ճիշտ չէ:


- Այսինքն՝ Փաշինյանի կողմից դա կարծես սադրա՞նք է, շանտա՞ժ Պուտինին:


- Չեմ կարծում, որ սանդրանք է Պուտինին: Կրկնեմ. Փաշինյանը պարզապես կոնֆլիկտ է հրահրում և ուզում է, որ այդ կոնֆլիկտը տեղի ունենա ռուսական խաղաղապահների և ադրբեջանական բանակի միջև: Վերջին հաշվով, որպեսզի ամեն ինչ ավարտվի նրանով, որ ռուս տղաները Ղարաբաղ գնան կռվելու Հայաստանի համար:


Դա հաստատ ռուսական շահերին դեմ է, դեմ նրան, ինչ ուզում է Պուտինը, ինչ ուզում է ռուս հասարակությունը: Հետևաբար մենք չեզոքություն ենք պահպանում:


- Մի բան է Դոնբասը, մի այլ բան՝ Կովկասը…


- Կովկասում ռուսները չեն կռվում:


- Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի գործողությունը կապված լինել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա՝ օգոստոսի 5-ին կայանալիք բանակցությունների հետ:


- Ոչ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանց այդ էլ կարող են վերցնել հեռախոսափողը և այդ ամենը քննարկել: Կան չլուծված հարցեր, կոնֆլիկտը մարմրում է, ուստի ժամանակ առ ժամանակ բռնկվում է: Ռուսաստանն ամեն դեպքում ցանկանում է չեզոքություն և խաղաղապահի իր դերը պահպանել:


Աղբյուրը ura.news

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր