Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

05 սեպ 2022 13:34

Ալիևի հայտարարությունը մոտ է իրականությանը.խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները արդեն կմտնեն բովանդակային փուլ և տեղի կունենան արագացված տեմպերով

Վերջին ամիսների ընթացքում այս գործընթացը խոչընդոտող գլխավոր հանգամանքը այն էր, որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ փաստաթղթի հիմքում ընկած սկզբունքների շուրջ: Այժմ, երբ Հայաստանը, կարծես թե, հրաժարվել է սեփական սկզբունքներից, այդ խոչընդոտը վերացել է: Երկրորդ պատճառը այն է, որ Բաքուն հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացներում առաջընթացը փոխկապակցում է հենց խաղաղության պայմանագրի օրակարգում առաջընթացի հետ: Նման դիտարկում է արել քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։


«Սեպտեմբերի 2-ին Իլհամ Ալիևն Իտալիայում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են սկսելու` որպես հիմք ընդունելով Բաքվի կողմից առաջ քաշված 5 սկզբունքները։


Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը անուղղակիորեն արձագանքել էր Ալիևին և նշել. «Խաղաղության պայմանագրի Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը»:


Իսկ արդեն երեկ պրոիշխանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մինչև տարեվերջ տրամադրված է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։


Այս ամենը վերլուծելով` կարելի է եզրահանգել, որ Ալիևի հայտարարությունը մոտ է իրականությանը։ Եթե ՀՀ իշխանությունները տրամադրված են խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև տարեվերջ, ուրեմն ընդունել են, որ դրա հիմքում Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկզբունքները պիտի լինեն։ Բաքուն չի պատրաստվում Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ առնչություն ունեցող որևէ հարց քննարկել, և ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են դա։


Սա էլ մի հատված իմ վերջին սյունակից, որը գրել էի այս բոլոր հայտարարություններից առաջ.
«Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները արդեն կմտնեն բովանդակային փուլ և տեղի կունենան արագացված տեմպերով:


Պատճառները երկուսն են. վերջին ամիսների ընթացքում այս գործընթացը խոչընդոտող գլխավոր հանգամանքը այն էր, որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ փաստաթղթի հիմքում ընկած սկզբունքների շուրջ: Այժմ, երբ Հայաստանը, կարծես թե, հրաժարվել է սեփական սկզբունքներից, այդ խոչընդոտը վերացել է: Երկրորդ պատճառը այն է, որ Բաքուն հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացներում առաջընթացը փոխկապակցում է հենց խաղաղության պայմանագրի օրակարգում առաջընթացի հետ: Այդ առումով Երևանը հավանաբար արդեն հակված է լինելու արագ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր