«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 սեպ 2022 10:51

Տեսանյութ․ԱՄՆ-ը կարող է ՀՀ-ին հարձակողական զենք ուղարկել, եթե Բաքուն շարունակի ագրեսիվ պահվածքը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

–ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը, հիմնական ուղերձները։ Գիտենք՝ խոսել է ՀՀ նոր տարածքներ օկուպացնելու Ադրբեջանի ցանկության մասին, քարտեզներից, որի մասին խոսել է Ալիևը։

-Ըստ էության, հանրայնացվեց այն, ինչ մինչ այժմ քննարկվում էր ավելի շատ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ համապատասխան պայմանավորվածությունների շրջանակում։ Առայժմ թե՛ ՌԴ-ի կողմից, թե՛ ՀԱՊԿ-ի կողմից արձագանքը պասիվ է, քաղաքական է, դիվանագիտական է։ Ըստ երևույթին, դա նաև հիմք է տալիս տեսնելու խնդիրն առավել մեծ ընդգրկուն լսարանում ներկայացնելու անհրաժեշտություն, ինչը և արվեց, դրա համար ՄԱԿ-ի հարթակը հարմար էր։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, ելույթը տրամաբանական էր, նշվեցին նաև Հայաստանի մոտեցումները, ընդգծվեց Ադրբեջանի անհիմն ագրեսիվ գործողությունները կասեցնելու անհրաժեշտությունը։ Ընդհանուր առմամբ, ելույթը բավարար էր, միգուցե, կարող է որոշակի արդյունքներ տալ՝ նաև միջազգային մեր գործընկերների կողմից այս խնդրի հանդեպ առավել ուշադիր լինելու տեսանկյունից։
-Այսինքն, Ձեր կարծիքով, ուղերձները հստակ էին, և ելույթը կարող է միջազգային գործընկերներին մղել քայլերի՞։

-Ելույթում քայլերի ծրագիր չի առաջարկվել, ընդհանուր կոչեր են հնչել, նաև Ադրբեջանի նախագահին ուղղված կոչեր են հնչել։ Այնուամենայնիվ, պետք է ելնենք նրանից, որ սա մարտավարական խնդիրներ լուծելու համար ծառայող ելույթ էր, որովհետև առայժմ ես հստակ մշակված ռազմավարություն ՀՀ իշխանությունների կողմից չեմ տեսնում։ Բայց հընթացս նկատելի է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ավելի ակտիվ դեր է ստանձնում պաշտոնական Վաշինգտոնը։ ԱՄՆ-ը փորձում է ստանձնել բանակցային դեմ առ դեմ գործընթացի կազմակերպման և հովանավորողի դերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Թամարա Հակոբյան  



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր