10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

24 փետ 2023 16:32

Առաջիկայում ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում՝ հայերի հանդեպ ռազմական հանցագործությունների մասին

Մենք այժմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ունենք լոկալ արձանագրումներ, բայց եթե ՄԱԿ-ի դատարանի կողմից ունենանք նաեւ արձանագրում կոնվենցիայի տեսքով, կսահմանափակենք բոլոր կողմերի քաղաքական դերակատարներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:


«Քաղաքական դերակատարները չեն կարող ՄԱԿ-ի կանոնների խախտմանն առնչվող լուծումներ ունենալ, իսկ արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման հանդեպ։ ՄԱԿ-ում գործընթացները երկար են տեւելու՝ լավագույն հաշվարկով հինգ տարի կպահնաջվի ելքի համար, եւ ես վստահ եմ, որ Ադրբեջանը փորձելու է ավելի կարճ ժամկետում հասնել այն բանին, որ Հայաստանի իշխանությունը ընդունի ադրբեջական մոտեցումները, եւ դատական ակտն այլեւս որեւէ էֆեկտ չի ունենա։ Թեման զգայուն է, չեն ուզում շատ հրապարակայնություն տալ, բայց սպասում ունենք, որ առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում»,- նշեց Սահակյանը։




Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հարցի հանգուցալուծման հարթակը քաղաքական միջավայրում է, որը, ցավոք, այնքան էլ հայանպաստ չէ։ Իրավական դաշտում հնարավոր է բարձրաձայնել խոշտանգումներին, խտրականություններին վերաբերող հարցեր, բայց որեւէ կերպ Արցախի ինքնորոշման եւ կարգավիճակի վերաբերյալ հարց՝ ոչ։


«Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունը քաղաքական հատվածի վրա է։ Մենք այս հարցում չունենք հետեւողական գիծ, եւ ինձ համար սրա լավագույն օրինակն այն արտահայտությունն էր, երբ հռչակվեց, որ Հայաստանն Արցախ է, եւ վերջ, եւ մի քանի տարվա զարգացումներից հետո, նույն ղեկավարությունն ունի Արցախն Ադրբեջան է եւ վերջ գաղափարախոսությունը»,- նկատեց Սահակյանը։


Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ նմանատիպ արտահայտությունները չկշռադատված են եւ վատ հետեւանք են ունենում նաեւ մարդու իրավունքների վրա։


«Բազմաթիվ են տեսանյութերը, որտեղ հայ ռազմագերիներին պարտադրում են ասել՝ Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ։ Չկշռադատված արտահայտությունները ոչ միայն կարող են փակել քաղաքական բանակցությունների ուղին եւ լեգիտիմացնել ռազմական ճանապարհը, այլեւ կարող են ունենալ մարդասիրական հետեւանքներ»,- ընդգծեց Սահակյանը։


Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենց խնդիրն է փաստագրել եւ միջազգայնորեն ճանաչել ու հաստատել բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են Ադրբեջանի իշխանությունը հայերի նկատմամբ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաեւ 2000-ականներից սկսված իրադարձությունները, ըստ էության խաղաղ պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից սահմանային հատվածներում հայերի առեւանգման, խոշտանգման եւ սպանության դեպքեր են եղել։


«Այս փաստահավաքությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ հասանելիություն տարածաշրջանային եւ միջազգային ատյաններին եւ նրանց ներգրավվմամբ արձանագրել փաստեր։ Ունենք վերջնական հինգ ակտ կայացված, որոնցով արձանագրվել են կյանքի իրավունքի խախտումներ, խոշտանգման, կամայական արձանագրման, բայց ամենակարեւորը կարծում եմ՝ խտրականության ամրագրումն է։ Գուրգեն Մարգարյանին առնչվող գործով մենք ունենք խտրականությունը որպես պետական քաղաքականության մաս վճիռը։ Մյուս գործերով դատարանն առնվազն արձանագրել է, որ Ադրբեջանը ներում է շնորհում հանցագործներին եւ չի իրականացվում հայերի նկատմամբ հանցագործությունների պատշաճ հետաքննություն, ինչը կարող է մեզ համար լավ հենք լինել հայերի նկատամբ կատարված հանցագործությունները միջազգայնորեն ներկայացնելու տեսանկյունից»,- հավելեց Սահակյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր