Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

15 մար 2023 13:30

Նման վստահությունն է Բաքվի ամբարտավանության պատճառը, որը նախօրեին պատերազմ հայտարարեց Արցախին. ՌԴ-ն կանգնած է հավասարակշռության և կայունության միջև ընտրության առաջ

Infoteka24.ru–ն գրում է, որ Արցախի ՆԳՆ ոստիկանական ՈՒԱԶ-ի վրա մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից հետո Ադրբեջանը շարունակել և որոշ չափով սաստկացրել է հակահայկական հռետորաբանությունը։ Դա սպասելի է. Ադրբեջանի համար հայերը մեղավոր են բոլոր տեսակի մեղքերի մեջ, այդ թվում համաշխարհային մասշտաբի։




Այնուամենայնիվ Ադրբեջանի պահվածքում եթե ոչ անսպասելի, ապա գոնե ժամանակավրեպ է Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները։ Ադրբեջանը չափազանց զգացմունքային մամուլի հաղորդագրության մեջ մեղադրել է ռուսական կողմին փաստերը խեղաթյուրելու և կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, մասնավորապես վիրավոր ադրբեջանցիների մարտադաշտից դուրս բերելու մասին։ Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն ուղղակիորեն մեղադրել է ռուս խաղաղապահներին «Հայաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկան և անօրինական հայկական զինված կազմավորումները» Արցախ ուղեկցելու մեջ։




Ռուսաստանի վրա հարձակումները նորություն չեն. Ադրբեջանը բազմիցս է դժգոհություն է հայտնել ռուս խաղաղապահների գործունեությանից։ Գրեթե միշտ նման դժգոհությանը հաջորդել է սրացում, և գրեթե երբեք ռուսական կողմից համարժեք պատասխան՝ թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ «գետնի վրա» չի հետևել։ Ռուսաստանը շարունակում է փորձել կողմերից հավասար հեռավորություն պահպանել։




Սակայն, առաջին հերթին, նրա մոտ դա այնքան էլ լավ չի ստացվում: Հայաստանից հնչող ցանկացած քննադատությանը, թեկուզ ոչ պաշտոնական մարգինալ գործիչների, Ռուսաստանը բավականին բարձր մակարդակով է արձագանքում։ Ադրբեջանի հետ կապված նմանատիպ իրավիճակներում «մենք չենք մեկնաբանի կողմերի յուրաքանչյուր հայտարարություն» ոճով ռուսական կողմը գերադասում է լռել։




Երկրորդ հերթին հավասարահեռավորության մարտավարությունը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որում դատելով պաշտոնական հռետորաբանությունից շահագրգռված է Ռուսաստանը։ Գաղափարը պարզ է՝ կողմերին Ռուսաստանին կողմնակալության մեջ մեղադրելու հիմքեր չտալ։ Բայց բանն այն է, որ ադրբեջանական կողմին պատճառ պետք չէ, իսկ հայկական կողմը պատանդ է իր պարտավորություններին, քանի որ երեք կողմերից միայն նա է դրանք կատարում։
Ադրբեջանում Ռուսաստանի նման մարտավարությունն ընկալվում է բոլորովին այլ կերպ: Ռուսաստանը պարտավորվել է միջնորդ լինել, հետևաբար, չի օգնի հայերին, եթե անգամ դա պահանջեն եռակողմ հայտարարության դրույթները, հետևաբար կարելի է սեղմել, իրավիճակից մաքսիմումը ստանալ և դուրս մղել ղարաբաղցի հայերին:


Նման վստահությունն է Բաքվի ամբարտավանության պատճառը, որը նախօրեին գործնականում պատերազմ հայտարարեց Արցախին հայտնելով, որ եթե հրաժարվի Ադրբեջանին ինտեգրվելու քաղաքականությունից, ապա ներկա խնդիրները չեն լուծվի և կլինեն նորերը «ի դեմս ավելի կոշտ և վճռական քայլերի»։




Պատերազմի ակտիվ փուլին դեռ որոշ ժամանակ կա։ Հետևաբար, ժամանակ կա, որ ռուսական կողմը վերջնական ընտրություն կատարի հավասարակշռության և կայունության, այլ կերպ ասած մոդերատորի և խաղաղարարի դերերի միջև։ Հուշում. Արևմուտքում էլ բավականաչափ մոդերատորներ կան, իսկ եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները խաղաղապահի են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր