Վազգենի հոգին փառավորելու, տոնը Շուշի տանելու համար մեզ պետք է մի լավ թաղում կազմակերպել Երևանում

Նա հայտարարեց, որ այդ հաղթանակի օրը կրկին գալու է՝ ի հեճուկս իշխող «հանցախմբի»:
Հիշելով, որ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը կոչվում էր «Հարսանիքը լեռներում»՝ բանախոսն ասաց. «Այդ հարսանիքը լեռներում անելու համար, Վազգենի հոգին փառավորելու, տոնը Շուշի տանելու համար մեզ պետք է մի լավ թաղում կազմակերպել Երևանում: Երևանում պետք է թաղել դավաճանությունը, թրքասիրությունը, ազգադավությունը, սրիկայությունը, ստորությունը, սուտը և, Եռաբլուրից վերցնելով դրոշը, շարժվենք Արցախ»:
Նա հայտարարեց, որ մեր ժողովրդի համար դժբախտություն էր, որ Փաշինյանը վարչապետ ընտրվեց Շուշիի գրավման օրը՝ մայիսի 8-ին և հիշեցրեց բոլոր խոստումները, որը նա տրվել է այդ օրը հայ ժողովրդին:
Ղազարայնը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդն ուրախ, ոգևորված է այնքան, որքան Շուշիի ազատագրման օրը և այն պետք է ծառայեցնել արցախյան ազատամարտի արդյուքների ամրապնդմանը և մայիսյան հաղթանակին՝ մեջբերելով նրա ելույթից. «Սիրելի՛ արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ուենցած սիրո և համերաշխության հեղափոխությունը, ոչ միան որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդին և արցախի պետականության համար»:
Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև վերջին այցի ժամանակ Չեխիայում Փաշինյանի արած հայտարարություններին՝ նկատելով, որ այցի արդյուքներում հայ-չեխական հարաբերությունների վերաբերյալ որևէ ձեռքբերում չկա, դրա փոխարեն Փաշինյանի բերանով կրկին հնչել են տարակուսելի հայտարարություններ:
Բանախոսը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, երբ նա հայտարարել էր. «Եթե առաջիկա 2-3 տարիների ընթացքում պահենք մեր պետությունը, ապա այն կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում»:
«Համախմբում» շարժման ներկայացուցիչը նկատեց, որ նման բան է ասում 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընրվելիս «հզոր» ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնելով, որ Փաշինյանը նաև ասել է, թե 4 կողմից ցանկանում են վերացնեն հայկական պետությունը՝ Ղազարյանն ասաց. «Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը, ինքը ուզո՞ւմ է վերանցել Հայաստանը, թե՞ Ռուսաստանը, բա մենք գիտեինք, թե նրանք մեր բարեկամ երկրներն էին: Գնացել հանդիպել է Պարսկաստանի նախագահին և դրանից եզրակցությո՞ւն ես արել, որ նա ցանկանում է Հայաստաննը վերացնի՞»:
Բանախոսը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե ԱՄՆ-ն էլ է ցանկանում վերացնել Հայաստանը: